Փա՞կ է Արցախի և վերադարձի հարցը․ Փաշինյանի պնդումն ու տեղահանվածների կարծիքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախցիների վերադարձի թեմայի արծարծումը Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն է համարում․ ժողովրդին ուղղված իր ուղերձում նա կարծիք հայտնեց՝ դա փախստականներին ոչինչ չի տալու, փոխարենը Երևանի ու Բաքվի միջև լարվածության նոր աղբյուր է դառնալու։ Փաշինյանն այս պատկերացումները նաև կիսել է Բաքվի հետ։

«Արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։ Իմ ընկալումն այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, կամա թե ակամա հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ։ Շատ կոնֆլիկտներ, ներառյալ՝ Ղարաբաղյանը, սկսվել են հումանիտար, մշակութային՝ թվում է անմեղ և պարզ հարցերի արծարծումով, իսկ թե ինչի են վերաճել, հիշում ենք և մեր մաշկի վրա, ցավոք, զգացել ենք բոլորս»,- հայտարարել է Փաշինյանը։

Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը համաձայն չէ պնդման հետ, թե Արցախ վերադառնալու հարցը բարձրացնողները կոնֆլիկտ են հրահրում։ Նրա կարծիքով՝ հայկական կողմը ոչ թե պետք է հրաժարվի թեման շոշափելուց, այլ ոչ մի առիթ բաց չթողնի և միջազգային բոլոր հարթակներում այդ մասին խոսի՝ փորձելով ճնշում գործադրել Ալիևի վրա։

Արցախցի գործիչը, սակայն, մեկ հարցում համամիտ է Փաշինյանի հետ՝ ներկա պայմաններում վերադարձն իրատեսական չէ։ Պետրոսյանի պատկերացմամբ՝ Արցախ հնարավոր է վերադառնալ միայն պատերազմով, որին հիմա Հայաստանը պատրաստ չէ։

«Արցախցիների վերադարի հարցը պետք է որպես հաղթաթուղթ պահել, որպեսզի այն կողմից չհնչեն ադրբեջանցիների վերադարձի հարցը»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը պնդում է՝ Արցախի հարցը փակված չէ, վերադարձ լինելու է, միայն թե դժվարությամբ է պատկերացնում դա Փաշինյանի իշխանության օրոք։ 

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ՝ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց Փաշինյանը։ Արցախցի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը հակադարձում է՝ առանց Արցախի հարցին անդրադառնալու՝ խաղաղություն հնարավոր չէ ունենալ։ Նրա կարծիքով՝ այսպես մենք ական ենք դնում տարածաշրջանում։  Խանումյանը նաև շեշտում է՝ Արցախից բռնի տեղահանվածները ցանկացած պահի  իրավունք ունեն բարձրացնել վերադարձի հարցը։ 

«Ի՞նչ է նշանակում՝ վերադարձի իրավունքը խանգարում է խաղաղությանը։ Վերադարձի իրավունքը ժողովուրդների, մարդու հիմնարար իրավունքներից է։ Մարդիկ իրավունք ունեն իրացնել այդ իրավունքը, հետևաբար, անտրամանաբան է։ Եթե խաղաղությունը կնքվել է միջազգային նորմերին հակառակ, ուրեմն դա խաղաղություն չէ»,- նկատեց նա։

Ուղերձում Փաշինյանը նաև ներկայացրեց Արցախից տեղահանվածների ապագայի մասին իր իշխանության պատկերացումը․ արցախցիները Հայաստանի և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն և ապրեն այստեղ՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։

Տիգրան Պետրոսյանը տարակուսած է՝ ինչո՞ւ է էթնիկ զտումից երկու տարի անց Փաշինյանի կառավարությունը խոսում արցախցիների ինտեգրման հարցերի շուրջ։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է արցախցիների 4-5 հոգանոց խմբի հետ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու կուտակված խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան