Թրամփի և Զելենսկու հանդիպմանը հնարավոր է՝ մասնակցեն Ֆինլանդիայի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը. Politico

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Politico պարբերականի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպմանը կարող են մասնակցել Ֆինլանդիայի առաջնորդ Ալեքսանդր Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Այս մասին փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստուբը և Ռյուտեն, որոնք դասվում են Դոնալդ Թրամփի սիրելի զրուցակիցների շարքին, պետք է նպաստեն Վոլոդիմիր Զելենսկու ջերմ ընդունելությանը Սպիտակ տանը:

«Գաղափարն այն է, որ Ստուբը կարող է օգնել կանխել Թրամփի և Զելենսկու միջև բախումը և համոզել ԱՄՆ նախագահին ներառել Եվրոպան հետագա բանակցություններում»,- գրում Է Politico-ն:

Զելենսկին մեկնում է Վաշինգտոն Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի բանակցություններից հետո: Խոսելով Ռուսաստանի նախագահի հետ՝ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է ժամանակավոր զինադադարի հասնելու գաղափարից, փոխարենն առաջարկել է միանգամից փորձել երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքել։

«Պարզ է, որ Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքը մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում, քանի որ Թրամփը, ըստ ամենայնի, ընդունել է Պուտինի փաստարկների զգալի մասը»,- Politico-ին ասել է ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կամիլ Գրանդը, որը կապ է պահպանում եվրոպացի գործող պաշտոնյաների հետ:

«Այս հանդիպումը լիակատար աղետ չեն համարում, Բայց եվրոպացիները մտահոգված են, թե որ ուղղությամբ են զարգանում իրադարձությունները։ Ուստի նրանք փորձում են խուսափել նոր դրամայից Զելենսկու ապագա այցի ժամանակ»,- հավելել է Գրանդը։

Վաշինգտոն Ստուբի այցի վերաբերյալ Politico-ի տվյալները դեռ չեն հաստատվել այլ աղբյուրների կողմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։