Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին այս մասին հայտարարել է Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո․ գրում է meduza.io-ն։

Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին։

Զելենսկին ասել է, որ Թրամփի հետ իր զրույցը «երկարատև և բովանդակալից» է եղել։ ԱՄՆ նախագահը նրան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքները։ Զրույցի ավարտին զրույցին միացել են նաև եվրոպացի առաջնորդներ։

Զելենսկին նաև նշել է, որ Կիևը կողմ է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպման անցկացմանը։

Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ զրույցի ընթացքում Թրամփն ասել է, որ Պուտինը չի ցանկանում ժամանակավոր հրադադար՝ նախընտրելով անմիջապես կնքել համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Ինքը՝ Թրամփը, ըստ աղբյուրի, ասել է, որ ընդհանուր առմամբ համաձայն է Պուտինի դիրքորոշման հետ։

Պուտինի հետ բանակցություններից հետո Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կողմերը «բավականին մոտ են համաձայնության»։ Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինան պետք է համաձայնի դրան, և ամեն ինչ «կախված է նախագահ Զելենսկիից»։ Թրամփը չի մանրամասնել հնարավոր համաձայնագրի պայմանները, միայն հաստատել է, որ այն նախատեսում է «տարածքների փոխանակում» և անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի