Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Նորավանի մանկապարտեզի շինհրապարակ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այց է կատարել Արմավիրի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Նորավանի մանկապարտեզի շինարարական հրապարակ։

«Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի հետ նա դիտարկել է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի նորակառույց մսուր-մանկապարտեզի կառուցված շենքի տեխնիկական վիճակը, կատարված աշխատանքների որակը»,- ասված է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ մանկապարտեզի կառուցման և բարեկարգման շինարարական աշխատանքներն ավարտված են։ Իրականացվում են բարեկարգման լրացուցիչ աշխատանքներ՝ խաղահրապարակն ապահովելու արհեստական խոտածածկով, անցկացնելու ոռոգման ցանց։ Զուգահեռ ընթանում է անհրաժեշտ գույքով կահավորումը։

Հաղորդվում է, որ Կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակի համար՝ գնահատելով պատասխանատու գործելաոճը և կարևորելով նշաձողի պահպանումը վերջին գործողությունները կատարելիս։

Սեպտեմբերից Նորավանի մանուկները հնարավորություն կունենան հաճախելու նորակառույց, ժամանակակից պայմաններով, արևային ֆոտովոլտային կայանով, մեծ խաղահրապարակով, գունագեղ և հարմարավետ մսուր-մանկապարտեզ։