Ամենամեծ գործարքը․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրի են հասել՝ 15 տոկոս մաքսատուրքի սահմանմամբ

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը առևտրային համաձայնագիր են կնքել որն ամրագրում է 15 տոկոս մաքսատուրք։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված համաձայնագիր կնքելու վերջնաժամկետից մի քանի օր առաջ, հակառակ դեպքում, Բրյուսելը կարող էր բախվել կրկնակի մաքսատուրքերի, գրում է Politico-ն։

Թրամփը համաձայնագրի մասին լրագրողներին հայտնել է Շոտլանդիայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպումից հետո։

«Սա բոլորից ամենամեծն է»,- ասել է Թրամփը մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո։

«Մենք ստիպված էինք շատ աշխատանք կատարել։ Բայց շատ շնորհակալ եմ նաև մեր նպատակին հասնելու ճանապարհին բազմիցս ունեցած բանակցությունների համար, և հիմա մենք հասել ենք դրան»,- իր հերթին ասել է ֆոն դեր Լեյենը։

Թրամփը նշել է, որ ԵՄ-ն համաձայնել է գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև ԱՄՆ-ում ներդնել նախատեսվածից 600 միլիարդ դոլարով ավելին։

ԵՄ-ից ներմուծման համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափը կկազմի 15 տոկոս: Ավելի ուշ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ֆոն դեր Լեյենը նշել է, որ սա կլինի ամենաբարձր շեմը, նույն դրույքաչափը կգործի նաև ավտոմեքենաների, դեղագործական արտադրանքի և կիսահաղորդիչների համար: Ալկոհոլային խմիչքների սակագնային ռեժիմը դեռևս պետք է մշակվի։ Նա հավելել է, որ Եվրոպան ռուսական գազը կփոխարինի ԱՄՆ-ից էներգիայի գնումներով՝ Թրամփի մնացած ժամկետի ընթացքում տարեկան 250 միլիարդ դոլարի չափով:

Պողպատի և ալյումինի համար կշարունակի գործել 50 տոկոս մաքսատուրը։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կաշխատեն համատեղ «օղակաձև պատնեշ» ստեղծելու ուղղությամբ՝ համաշխարհային գերարտադրությունը լուծելու համար։

Այս բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի կողմից ստեղծած երկշաբաթյա փակուղուց հետո, որը ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում սպառնացել էր ԵՄ ապրանքների մեծ մասի մաքսատուրքերը բարձրացնել մինչև 30 տոկոս, եթե մինչև օգոստոսի 1-ը համաձայնության չհասնեն։ Առաջին նշանը, որ առաջընթացը մոտ է, ֆոն դեր Լեյենի ուրբաթ արած հայտարարությունն էր, որ կմեկնի Թրամփի հետ հանդիպելու Շոտլանդիայում, որտեղ ԱՄՆ նախագահը գտնվում է մասնավոր այցով ։

Թրամփի կողմից իրավիճակի սրումը ապշեցրել էր ԵՄ առևտրային բանակցողներին, որոնց ամերիկացի զրուցակիցները վստահեցրել էին՝ նախնական համաձայնագիրը հնարավոր է։ Սրան հետևել էր պայքար, երբ Թրամփը հայտարարել էր մի շարք այլ համաձայնագրերի մասին, այդ թվում՝ Ճապոնիայի հետ։

Միաժամանակ, ԵՄ-ն  ակտիվացրել էր իր առևտրային հակազդեցությունները՝ կազմելով 93 միլիարդ եվրոյի ամերիկյան ապրանքների ցանկ (ինքնաթիռներից մինչև մեքենաներ), որոնց վրա օգոստոսի 7-ից պետք է գործեին մինչև 30% պատասխան մաքսատուրքեր, եթե համաձայնության չհասնեին։

Ֆոն դեր Լեյենն ավելի վաղ  ընդգծել էր 1,7 տրիլիոն դոլարի տրանսատլանտյան առևտրային հարաբերությունների կարևորությունը, որոնք աշխարհում ամենամեծն են, և կոչ էր արել Թրամփին կնքել ամենամեծ գործարքը, որի շուրջ կողմերից որևէ մեկը երբևէ բանակցել է։

«Երկու խոշորագույն տնտեսությունների միջև անհրաժեշտ է առևտրի լավ հոսք։ Կարծում եմ՝ մենք հասել ենք հենց այն կետին, որին ուզում էինք հասնել։ Վերականգնել հավասարակշռությունը, բայց, միևնույն ժամանակ, առևտուր ունենալ երկու կողմերում։ Դա նշանակում է լավ աշխատատեղեր Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում, բարգավաճում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում, և դա կարևոր էր մեզ համար»,- ասել էր նա։

Թրամփի թիմի համար ԵՄ-ի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար էր, քան Ճապոնիայի և մի քանի այլ երկրների հետ՝ արտացոլելով դաշինքի տնտեսական հզորությունը որպես 450 միլիոն սպառողների շուկայի։

Polirico-ն գրում է, որ թեև ԵՄ-ն երբեք այնքան հեռու չի գնացել, որ պատասխան մաքսատուրքեր սահմանի կամ կիրառի իր «առևտրային զենքը»՝ հարկադրանքի դեմ պայքարի գործիքը, այդ միջոցառումները զսպող ազդեցություն են ունեցել հանրապետականների ընտրողների և ԱՄՆ արդյունաբերության վրա՝ Վաշինգտոնում լոբբիստական ​​ազդեցությամբ։

Համաձայնագրի տեքստ կամ որևէ համատեղ հայտարարություն դեռևս չի հրապարակվել։ Եվրոպական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ կենսականորեն կարևոր է հնարավորինս շուտ գրավոր համաձայնագրի կնքումը։ Ակնկալվում էր, որ հանձնաժողովը երկուշաբթի Բրյուսելում ԵՄ դեսպաններին կտեղեկացնի առևտրային համաձայնագրի մասին։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի դանիական նախագահությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի