Վթարային ջրանջատում՝ Աբովյան քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 22-ին ժամը 06:00-21:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- գրված է ընկերության հաղորդագրության մեջ։