Մոսկվայի օդանավակայաններում կրկին տասնյակ չվերթներ են հետաձգվել ԱԹՍ-ների հարձակումների պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը, որտեղ տասնյակ չվերթներ կրկին հետաձգվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով, «մի փոքր ավելի լավ է, քան մայիսին էր»։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նոր նախարար Անդրեյ Նիկիտինը, որն այս պաշտոնում նշանակվել է Ռոման Ստարովոյտի մահից հետո, փոխանցում է Meduza-ն։

Նիկիտինի խոսքով՝ անհնար է կանխատեսել, թե երբ է մտցվում «Գորգ» ռեժիմը, որը նախատեսում է երկնքի փակում, բայց «օդանավակայանները հարմարվում են, նրանք կազմակերպում են աշխատանքը՝ մարդկանց ապահովելով սնունդով, հանգստով»։

«Գործընկերները վերլուծում են իրենց աշխատանքը։ Կարծում եմ, ընդհանուր առմամբ, դինամիկա կա։ Ո՛չ օդանավակայանները, ո՛չ ավիաընկերությունները չեն կարող կանխատեսել դա («Գորգ» պլանի ներդրումը)։ Մենք կաշխատենք Պաշտպանության նախարարության գործընկերների հետ, կփորձենք ինչ-որ բան անել։ Բայց անվտանգությունն այստեղ ամենակարևորն է։ Անհարմարությունները հասկանալի են, բայց ոչ ոք չի վտանգի ուղևորների անվտանգությունը»,- ասել է Նիկիտինը։

Նախօրեին երեկոյան սահմանափակումներ էին մտցվել Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում (Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո, Ժուկովսկի), ինչպես նաև Նիժնի Նովգորոդի օդանավակայանում: Շերեմետևոյում տասնյակ չվերթներ են հետաձգվել:

«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռ նստելու և վայրէջք կատարելու կարգը ժամանակավորապես փոխվել է, դրանք իրականացվում են «համապատասխան մարմինների հետ համաձայնեցված»։ Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները վերացվել են միայն առավոտյան, սակայն հետաձգումները տարածվել են նաև այլ շրջաններում։ Վլադիվոստոկի, Խաբարովսկի, Պետրոպավլովսկ-Կամչատկիի և Սախալինի օդանավակայաններում հետաձգվել է Մոսկվա մեկնող 9 չվերթ․ մեկնմանը սպասում է ավելի քան 2700 ուղևոր։ Այս մասին հայտնել է Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունը։

Baza տելեգրամ ալիքը հայտնում է, որ Ռուսաստանի օդանավակայաններում չվերթների զանգվածային չեղարկումներ են։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում արդեն չեղարկվել է 75 չվերթ, 140-ը՝ վերանշանակվել։ Վնուկովոյում չեղարկվել և հետաձգվել է 17 չվերթ։ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների և վայրէջքների ժամանակավոր սահմանափակումների պատճառով Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանն արդեն ընդունել է առնվազն 22 չվերթ, որոնք վերաուղղորդվել են դեպի Սանկտ Պետերբուրգ։ Մոսկվայի և Պուլկովոյի օդանավակայանները գործում են բարձր ծանրաբեռնվածության պայմաններում, և բոլոր ծառայությունները անցել են ուժեղացված ժամանակացույցի։

Մայիսի սկզբին Ռուսաստանի օդանավակայանները զանգվածային կոլապսի էին բախվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի անընդհատ հարձակումների պատճառով։ Օդանավակայանների փակման պատճառով չվերթները հետաձգվել և ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր ուղևորներ, այդ թվում՝ մայիսյան տոների կապակցությամբ արձակուրդ գնացողները, չէին կարողացել ժամանակին թռչել։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվա մեկնել ծրագրող որոշ երկրների առաջնորդներ ստիպված էին նույնիսկ փոխել իրենց երթուղիները, այդ թվում՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Բաքվում, հետո հասել Մոսկվա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի