Կիմ Չեն Ընը խոստացել է աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է Ռուսաստանին առանցքային և անվերապահ աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ինչպես կիրակի՝ հուլիսի 13-ին, հաղորդել է Հյուսիսային Կորեայի պետական Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA), Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Կիմը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «անվերապահորեն աջակցել և խրախուսել ռուսական ղեկավարության բոլոր գործողությունները, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը», փոխանցում է DW-ն։

Մինչ այդ օրը՝ Լավրովը բանակցել է Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հիի հետ՝ երկրի արևելյան ափին գտնվող Վոնսան քաղաքում։ Նույն տեղում նա հանդիպել է նաև Կիմ Չեն Ընի հետ։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ։ Կորեացի բարեկամները հաստատել են իրենց միանշանակ աջակցությունը Ռուսաստանի ղեկավարության և բանակի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ բանակի զինծառայողների՝ Կուրսկի մարզում տեղի ունեցած գործողություններին մասնակցության համար։

Լրագրողների հարցին՝ արդյոք հնարավոր է, որ Հյուսիսային Կորեան նոր ուղղություններով ներգրավի իր զինվորներին ռուս-ուկրաինական պատերազմում, Լավրովը պատասխանել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է որոշում, թե ինչ ձևով օգնություն ցուցաբերի Ռուսաստանին։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց համագործակցությունը՝ 2024 թվականին ստորագրված գործընկերության համաձայնագրի շրջանակում, որը ներառում է նաև փոխադարձ պաշտպանության պայմանագիր։

Հարավային Կորեայի և Ուկրաինայի հետախուզական տվյալների համաձայն՝ Փհենյանը պլանավորում է առաջիկա ամիսներին Ուկրաինայի դեմ Մոսկվայի հարձակմանը աջակցելու նպատակով լրացուցիչ ուղարկել 25-ից 30 հազար զինծառայող։