Պետդեպարտամենտը, Թրամփի վարչակազմի ծրագրի շրջանակներում, աշխատանքից ազատում է ավելի քան 1300 աշխատակցի

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հուլիսի 11-ին աշխատանքից ազատել է ավելի քան 1300 աշխատակցի։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի։

Գերատեսչությունը կրճատման ծանուցումներ է ուղարկել Միացյալ Նահանգներում ծառայող 1107 պետական ​​ծառայողի և 246 արտաքին ծառայության աշխատակցի։ Ըստ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյայի, որը խոսել է անանունության պայմանով, նախքան անհատական ​​ծանուցումներ ուղարկելը, աշխատակիցները էլեկտրոնային փոստով են ծանուցվել։

Նշվում է, որ աշխատակիցները հարկադիր արձակուրդի կգնան 120 օրով, ապա պաշտոնապես կազատվեն աշխատանքից։ Պետական ​​ծառայողների մեծ մասի համար, սակայն, արձակման ժամկետը 60 օր է։

«Գերատեսչության վերակազմակերպման հետ կապված… գերատեսչությունը կհեշտացնի ներքին գորառույթները՝ կենտրոնանալով դիվանագիտական ​​առաջնահերթությունների վրա», – ասվում է ծանուցման մեջ։

Նշվում է, որ անձնակազմի կրճատումը մանրազնին քննարկվել է՝ հաշվի առնելով ավելորդ կամ միևնույն գործառույթները կատարող ստորաբաժանումները։

Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նրանց հանրապետական ​​դաշնակիցները գովաբանում են կրճատումները՝ դրանք համարելով վաղուց սպասված և անհրաժեշտ, դրանք սուր քննադատության են ենթարկվել ներկա և նախկին դիվանագետների կողմից, որոնք պնդում են, որ կրճատումները կթուլացնեն ԱՄՆ ազդեցությունը արտերկրում՝ առկա և ի հայտ եկող սպառնալիքներին դիմակայելու համար։

 

Թրամփի վարչակազմը ձգտում է բարեփոխել ամերիկյան դիվանագիտությունը և ակտիվորեն աշխատում է դաշնային կառավարության չափը կրճատելու ուղղությամբ, այդ թվում՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտի կողմից նախաձեռնված զանգվածային կրճատումների և ամբողջ գործակալությունների, ինչպիսիք են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և Կրթության դեպարտամենտը, լուծարման քայլերի ուղղությամբ։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը  գործել է շուրջ վեց տասնամյակ, անցյալ շաբաթ միացվել է Պետդեպարտամենտին, այն բանից հետո, երբ վարչակազմը կտրուկ կրճատել է ֆինանսավորումը։

 

Մայիսին Պետդեպը Կոնգրեսին էր ներկայացրել վերակազմակերպման ծրագիր, որն առաջարկում էր ԱՄՆ ծրագրերը կրճատել 18%-ով՝ նախապես հայտարարված 15%-ի փոխարեն։ Նշվում է նաև, որ վերակազմակերպումը կազդի ավելի քան 300 բյուրոների և գրասենյակների վրա։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի