8 ամսական փոքրիկին մոր հետ կալանավայր են տանելու. նոր մանրամասներ աղմկահարույց դատական նիստից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանն այսօր որոշում է կայացրել 3 երեխաների մորը երեք ամսով կալանավորել։ Արդեն շուրջ 4 ժամ է՝ ամբաստանյալ Լիանա Հարությունյանը դատարանի՝ կալանավորվածների համար նախատեսված վայրում է, սպասում է դատարանը որոշումը տրամադրի, որ խնամքին մնացած 8 ամսական երեխայի հետ տեղափոխվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Հայրը նշել է, որ չի կարող երեխային պահել, ուստի փոքրիկի խնամքը մնում է կալանավայր տեղափոխվող մոր վրա։

«Ստացվում է՝ 8 ամսական փոքրիկ երեխան պետք է մոր հետ միասին 3 ամիս կալանավորված մնա»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Փոստանջյանի՝ Լիանա Հարությունյանը Հնդկաստանի 3 քաղաքացիների համար տևական ժամանակ բանավոր թարգմանություններ է կատարել պատկան մարմինների մոտ գնալիս։ Հետագայում, ապօրինի միգրացիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել տղամարդկանց, Հարությունյանը տևական ժամանակ գործով հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է մեղադրյալ՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածի հատկանիշներով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակություն։ Նրա նկատմամբ նախ ընտրվել է տնային կալանքը։

«Լիանա Հարությունյանը սկզբում Հանրային պաշտպան է ունեցել, սակայն, քանի որ նա պատշաճ չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, կինը հրաժարվել է և այլ փաստաբան խնդրել։ Այդ ընթացքում նախնական դատալսումների փուլն էր մեկնարկել, որի ժամանակ Հարությունյանը նիստին չի ներկայացել, քանի որ պաշտպան չի ունեցել։ Այսօր առավոտյան նա ինձ է զանգահարել և փաստաբանական օգնություն խնդրել։ Նիստի սկզբում քննարկվել է խափանման միջոցը և նշելով, որ մեկ անգամ կինը նիստին չի ներկայացել, ուստի որոշում է կայացվել խափանման միջոցը փոխել և ընտրել կալանքը։ Որոշումը լսելուց հետո պաշտպանյալն ուշագնաց է եղել, ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, լավ էր՝ արագ օգնություն ցույց տվեցինք, ուշքի եկավ։ Այստեղ հիմքերը լիովին բացակայում են, դատարանն ապօրինի որոշում է կայացրել։ Չի կարելի կրծքի երեխայի մորը նման հիմքով կալանավորել, այն էլ միանգամից երեք ամսով»,- նշեց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանն այսօրվա նիստի ժամանակ ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակում է իրականացրել, ինչի համար դատարանը նրա նկատմամբ կիրառել է սանկցիա 80 հազար դրամի չափով։

«Նիստի ընթացքում փաստաբանը հայցել է դատարանի թույլտվությունը տեսանկարահանում կատարելու համար, սակայն նրան թույլատրվել է միայն ձայնագրառում։ Փաստաբանը, անտեսելով դատարանի արգելքը, ձայնագրել է և հեռարձակել իր ֆեյսբուքյան էջում։ Դատարանն այդ մասին տեղեկացել է իր կազմի միջոցով և սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ, տուգանել 80 հազար դրամ, ինչից հետո փաստաբանը դադարեցրել է հեռարձակումը։։Նիստի ավարտից հետո, այս անգամ արդեն առանց դատարանի նախագահի թույլտվությունը ստանալու, փաստաբանը կրկին նկարահանել է նիստերի դահլիճում տեղի ունեցող իրադարձությունները և հրապարակել ֆեյսբուքյան իր էջում»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այս պահին ինքը Շենգավիթի դատարանի շենքի դիմաց է, սպասում է, որ մանկահասակ երեխային բերեն իրենց փոխանցեն, որ դատարանի որոշումից հետո երեխային մորը տա. «Չորս ժամից ավելի է՝ դատարանը որոշումը չի տալիս, երևի ինքն էլ էր գիտակցում, որ հիմքեր չկան, չի կարողանում որոշումն ամբողջացնել»,- ասաց փաստաբանը։

Ռոզա Վարդանյան