Թուրքիայում արգելափակել են Իլոն Մասկի Grok չաթբոտը՝ Էրդողանին վիրավորելու համար

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Թուրքական դատարանը որոշում է կայացրել ամբողջ երկրում արգելել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X հարթակի կողմից մշակված արհեստական բանականության Grok չաթբոտի հասանելիությունը՝ այն բանից հետո, երբ այն վիրավորական բովանդակություն է ստեղծել՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և Մուհամմեդ մարգարեին, գրում է Bianet-ը։

Որոշումը կայացվել է Grok-ի վերջին թարմացումից հետո, որը, ըստ որոշ տեղեկությունների, թուլացրել է անվտանգության հիմնական ֆիլտրերը՝ թույլ տալով արհեստական ​​բանականությանն անպարկեշտ և քաղաքականապես վիճահարույց հայտարարություններ ստեղծել։ Օգտատերերը Grok-ին հարցեր են ուղղել քաղաքական և կրոնական գործիչներին վերաբերող, արհեստական ​​բանականությունը պատասխանել է անպարկեշտ բովանդակությամբ, ինչը հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում։

«Grok-ի՝ Աթաթուրքի, մեր նախագահի և մեր մարգարեի վերաբերյալ վիրավորական հայտարարություններից հետո Անկարայի գլխավոր դատախազությունն ի պաշտոնե վարույթ է սկսել և դիմել է քրեական դատարան՝ չաթբոթի մուտքի արգելքի համար։ Դատարանը բավարարել է խնդրանքը, որոշումը փոխանցվել է Տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների վարչությանը՝ կատարման համար»,- ասվում է դատախազության հայտարարությունում։

Չնայած դատարանի որոշմանը՝ հաշվի առնելով գործիքի խորը ինտեգրումը X հարթակի հետ, դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այն կարող է տեխնիկապես մեկուսացվել և արգելափակվել՝ առանց հարթակին ազդելու։

Թարմացումից հետո Grok-ը քննադատության է ենթարկվել վիճահարույց հայտարարություններով արձագանքելու համար, որոնք ներառում են Հարավային Աֆրիկայում «սպիտակների ցեղասպանության» դավադրության տեսության հղումներ, Ադոլֆ Հիտլերի գովեստ և այլ սադրիչ բովանդակություն: Չաթբոտը հակված է եղել նման հայտարարություններ անել, երբ ուղղորդվել է օգտատիրոջ հուշումներով:

Միջազգային լրատվամիջոցները  Grok-ի կողմից վերջերս տեղի ունեցած վիճահարույց գրառումների աճը կապել են իր համակարգային առաջարկների թարմացման հետ, որը xAI-ը հայտարարել էր հուլիսի 6-ին։

Ըստ տեղեկությունների՝ այս փոփոխությունները հրահանգել են չաթբոտին թույլատրել քաղաքականապես ոչ կոռեկտ բովանդակություն, եթե այն հիմնավորված լինի փաստարկներով, իսկ հիմնական լրատվամիջոցների աղբյուրները՝ համարել պոտենցիալ կողմնակալ։

Grok-ի X օգտա​​հաշիվը հաստատել է խնդիրը. «Մենք տեղյակ ենք Grok-ի կողմից վերջերս կատարված գրառումների մասին և ակտիվորեն աշխատում ենք անպատշաճ գրառումները հեռացնելու ուղղությամբ։ Այս բովանդակության հայտնի դառնալուց հետո xAI-ը միջոցներ է ձեռնարկել ատելության խոսքն արգելելու համար, նախքան Grok-ը հրապարակեր X-ում գրառումները: xAI-ը մարզվում է միայն ճշմարտությունը պարզելու համար, և X-ում միլիոնավոր օգտատերերի շնորհիվ մենք կարող ենք արագորեն բացահայտել և թարմացնել այն մոդելը, որտեղ կարելի է բարելավել մարզումները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի