ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, թե կանխել է Սարատովի մարզում կամրջի պայթեցումը․ կասկածյալը սպանվել է ձերբակալության ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Սարատովի մարզում կանխվել է երկաթուղային կամրջի պայթյունը։ Նշվում է, որ պայթյունը նախապատրաստող անձը «զինված դիմադրություն է ցուցաբերել և, ի վերջո, ոչնչացվել է պատասխան կրակով», գրում է Meduza-ն:

ԱԴԾ-ի տվյալներով՝ պայթյունը նախապատրաստել է Ռուսաստանի քաղաքացի, որը «կապեր է պահպանել ուկրաինական կողմի հետ և մտադիր է եղել անօրինական գործողությունը կատարելուց հետո մեկնել Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար»։ Կասկածյալը ծրագրել է կամուրջը պայթեցնել ինքնաշեն պայթուցիկ սարքով, որը պահում էր թաքստոցում։ Այս մասին ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ:

Ռումբը հեռացնելու փորձի ժամանակ կասկածյալը դիմադրություն է ցույց տվել է և սպանվել։

«Դեպքի վայրում հայտնաբերվել և առգրավվել են 11 կիլոգրամ քաշով օգտագործման համար պատրաստի ինքնաշեն պայթուցիկ սարք, «Մակարով» ատրճանակ և դրա համար նախատեսված փամփուշտներ, ինչպես նաև «հետաքննության համար կարևոր իրեր»,- հայտնել է ԱԴԾ-ն։

Հարուցվել է քրեական գործ՝ «պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության» և «պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական արտադրության» հոդվածներով, որոշվում է «ահաբեկչական գործողություն» հոդվածով գործ հարուցելու հարցը։

Հավելենք, որ հունիսի լույս 1-ի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում ավտոմոբիլային կամուրջ էր փլուզվել Կլիմով-Մոսկվա ուղևորատար գնացքի պայթյունի պատճառով։ 7 մարդ զոհվել էր, 113-ը՝ վիրավորվել։ Հունիսի լույս 1-ի գիշերն էլ Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում պայթյունից հետո ճանապարհի վրա փլուզվել էր երկաթուղային կամուրջը, որի վրայով ընթանում էր բեռնատար գնացքը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել էին մեքենավարը և նրա երկու օգնականները։

Ռուսաստանի քննչական կոմիտեն Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջներ պայթեցնելու մեջ մեղադրել է «Կիևի ռեժիմի հրահանգներով գործող ահաբեկիչներին»՝ հարուցելով քրեական գործեր «ահաբեկչական գործողություն» հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի