Երևանի Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում հուլիսի 9-ից երթևեկությունը կփոխվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:
Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը: