Նեթանյահուն Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է ԽաղաղությանՆոբելյան  մրցանակի։ Նեթանյահուն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Սպիտակ տանը կազմակերպված պետական ​​ընթրիքի ժամանակ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նա ամրապնդում է խաղաղությունը՝ մինչ մենք խոսում ենք, մեկ երկրում, մեկ տարածաշրջանից մյուսը»,- ասել է Իսրայելի վարչապետը ԱՄՆ  նախագահի մասին:

Նեթանյահուն Թրամփին է հանձնել իր կողմից Նոբելյան կոմիտեին ուղարկված նամակի պատճենը:

Լրագրողներն ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչպես է առաջ ընթանում աշխատանքը Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ, որտեղ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև մարտերը շարունակվում են արդեն 22 ամիս։

«Չեմ կարծում, որ որևէ ուշացում կա։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասել է  Թրամփը։

Նա կարծիք է հայտնել, որ կողմերը «ցանկանում են հանդիպել և ցանկանում են դադարեցնել կրակը»։

Նեթանյահուն, իր հերթին, ասել է, որ Իսրայելը «միշտ կպահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ» և այդ վերահսկողությունն ամբողջությամբ չի փոխանցի Պաղեստինի ինքնավարությանը։

Հուլիսի 6-ին Թրամփը հայտարարել էր, թե կարծում է՝ «լավ հնարավորություն» կա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու առաջիկա օրերին:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ներկայում ընթանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների միջև անուղղակի բանակցություններ: Հուլիսի 4-ին պաղեստինյան  ​​խմբավորումը «դրական» էր արձագանքել ԱՄՆ-ի առաջարկին 60-օրյա հրադադարի վերաբերյալ՝ պատերազմի ավարտը քննարկելու համար: Սա ենթադրում էր ողջ մնացած 10 իսրայելցի պատանդի ազատ արձակում և 18 զոհվածի մարմինների հանձնում՝ Իսրայելի կողմից որոշ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Սակայն ՀԱՄԱՍ-ը պարզաբանումներ է պահանջել հրադադարից հետո ռազմական գործողությունների դադարեցման, Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման և մարդասիրական օգնության անարգել մուտքի հարցի վերաբերյալ: Նեթանյահուն պահանջները ՀԱՄԱՍ-ն անընդունելի էր անվանել։ Պաղեստինցի պաշտոնյան հուլիսի 7-ին AFP-ին հայտնել էր, որ Դոհայում բանակցությունների վերջին փուլն ավարտվել է «առանց առաջընթացի»:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 1200 մարդ, հիմնականում՝ խաղաղ բնակիչներ։ Պաղեստինցի զինյալների կողմից 251 պատանդառվածներից 49-ը դեռևս պահվում են Գազայի հատվածում, որոնցից 22-ը ողջ են։ Իսրայելական բանակի ցամաքային գործողության և Գազայի հատվածի ռմբակոծությունների ընթացքում զոհվել է մոտ 57,000 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 122,000 մարդ՝ ըստ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տեղական առողջապահության նախարարության։

Հավելենք, որ մայիսի 10-ին էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հնդկաստանի և Պակիստանի կառավարություններն էին  պայմանավորվել հրադադարի և բանակցությունների մեկնարկի շուրջ՝ մի քանի օր տևած փոխադարձ հրթիռակոծություններից հետո։ Այնուհետև Իսլամաբադը պաշտոնապես առաջադրել է Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ նշելով նրա «ուժեղ դիվանագիտական ​​​​ներգրավվածությունը և կարևոր ղեկավարությունը»։

Հունիսի 24-ին էլ Վաշինգտոնի ճնշման տակ Իսրայելը և Իրանը համաձայնել էին կրակը դադարեցնել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը 12 օր շարունակ ռմբակոծում էին Իրանի միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կենտրոնները: Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին։ Հունիսի 20-ին Թրամփը Truth Social-ում գրառմամբ կարծիք էր հայտնել, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ չնայած իր ջանքերին, «քանի որ այն տալիս են միայն լիբերալներին»։

ԱՄՆ մի քանի նախագահներ արժանացել են այս հեղինակավոր մրցանակին․ վերջինը դեմոկրատ Բարաք Օբաման է արժանացել մրցանակի՝ 2009 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի