Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մերձմոսկվայի քիմիական գործարանը, Կրասնոդարում անօդաչուն ընկել է նավթավերամշակման գործարանի տարածքում

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Իլսկի նավթավերամշակման գործարանի տեխնոլոգիական արտադրամասերից մեկի տարածքում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։ Տուժածներ և ավերածություններ չկան, գրում է Meduza-ն։

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադի Կրասնոզավոդսկ քաղաքում։ Այստեղ է գտնվում ռուսական բանակի մատակարար քիմիական գործարանը։ Ուկրաինական Supernova+ և Exilenova+ տելեգրամ  ալիքները պնդում են, որ գործարանը թիրախավորվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Սա պաշտոնապես հաստատված չէ։

Վորոնեժի մարզում էլ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երկաթուղու գծերի վրա, մի քանի գնացքներ ուշացել են։ Մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևի տեղեկացմամբ՝ տուժածներ չկան։

Լիպեցկում անօդաչու թռչող սարքի բեկորները տան տանիք ու մեքենա են վնասել, հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է կառուցվող ոչ բնակելի բարձրահարկ շենքի։ Տուժածներ չկան։

Բրյանսկի մարզում էլ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է Կամենսկի Խուտոր գյուղի բնակչուհի։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հուլիսի լույս 7-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը 14  շրջանում ոչնչացրել և խափանել են 91 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ անօդաչուներ են խոցվել Բելգորոդի (20), Կուրսկի (14), Լիպեցկի (9), Բրյանսկի (8) և Վորոնեժի (8) մարզերում: Եվս ութ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի մարզում, երեքական՝ Նովգորոդի, Տվերի, Տամբովի և Լենինգրադի մարզերի տարածքներում, երկուական՝ Օրյոլի մարզում, մեկական՝ Վլադիմիրի, Կրասնոդարի մարզերում և բռնակցված Ղրիմում: Յոթ անօդաչու թռչող սարք էլ խփվել է Սև ծովի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի