Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենում հութիների օյեկտներին՝ երեք նավահանգստի և էլեկտրակայանի

Լուրեր

10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
Բոլորը

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, ինչպես նաև Ռաս Կանաթիբ էլեկտրակայանին։ Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են ռազմական հետախուզության և Իսրայելի ռազմածովային ուժերի տվյալները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ իսրայելական կողմի՝ նշված նավահանգիստներն «օգտագործվում են հութիների ահաբեկչական ռեժիմի կողմից իրանական ռեժիմից զենք տեղափոխելու համար, որն օգտագործվում է Իսրայելի պետության և նրա դաշնակիցների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»։

Իսրայելական կողմը հավելել է, որ Ռաս Իսա նավահանգիստը նաև այն վայրն է, որտեղ ոչնչացվել է 2023 թվականի նոյեմբերին հութիների կողմից գրավված Galaxy Leader բեռնատար նավը. ըստ իսրայելական բանակի՝ եմենական արմատական խմբավորումը դրա վրա տեղադրել է ռադար՝ այլ նավերի շարժումներին հետևելու համար՝ «հետագա ահաբեկչական գործունեության» նպատակով։

Ինչ վերաբերում է Ռաս Կանաթիբ էլեկտրակայանին, այն ծառայել է որպես «էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր հութիների ռեժիմի ռազմական գործողությունների համար»։

Հութիներն իրենց հերթին հայտարարել են, որ «Եմենի ռազմաօդային ուժերը դիմակայում են» Իսրայելի ագրեսիային։

Հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերին  ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից և Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողություն սկսելուց հետո հութիները սկսել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելին՝ որպես պաղեստինցիների հետ համերաշխության նշան։ Հութիները նաև սկսել են հարձակվել Կարմիր ծովում և Ադենի ծոցում գտնվող նավերի վրա։ Արդյունքում, նավագնացության բազմաթիվ ընկերություններ հրաժարվել են Սուեզի ջրանցքի երթուղուց։

Մարտի կեսերին Միացյալ Նահանգները Եմենում լայնածավալ ռազմական գործողություն է սկսել՝ նավերի վրա հութիների հարձակումները դադարեցնելու համար։ Ամերիկյան բանակը, ըստ սեփական տվյալների, իրականացրել է ավելի քան 800 հարված և ոչնչացրել հարյուրավոր զինյալների։ Ապրիլին ԱՄՆ զինված ուժերը հայտնել էին Ռաս Իսա նավահանգստի ոչնչացման մասին։ Եմենցի ապստամբների հայտարարությունների համաձայն՝ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։ Այս տվյալները հնարավոր չէ ստուգել անկախ աղբյուրներից։ Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հութիների հանձնվելու մասին։

Ըստ The Times of Israel-ի՝ միայն 2024 թվականին հութիները Իսրայելի վրա արձակել են ավելի քան 200 հրթիռ և 170 անօդաչու թռչող սարք։ Դեկտեմբերի 19-ին՝ այդ հարվածներից մեկից հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերն առաջին հարվածն էին հասցրել ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նավահանգիստների։ Մայիսի 4-ին հութիների կողմից արձակված հրթիռն ընկել էր Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտ։

Ի պատասխան՝ Իսրայելը հարվածել էր Եմենի ափին գտնվող հութիների ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի