Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ քննարկումներն ավարտվել են. Ամիրբեկով

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ քննարկումները։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի՝ Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ժամանակ արված հայտարարության մեջ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ Ամիրբեկովն ասել է, որ 30 տարվա հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում կայուն և անշրջելի խաղաղություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, նա հայտնել է համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին։

Ըստ նրա՝ դրանց թվում են Հայաստանի Սահմանադրության մեջ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը», որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, ինչպիսին է Մինսկի խումբը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը։

Նշվել է, որ Ադրբեջանն ու Մեքսիկան լայն հնարավորություններ ունեն համագործակցությունը զարգացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, մշակույթը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը, սպորտը և գյուղատնտեսությունը: Միջխորհրդարանական օրինակելի հարաբերությունների ֆոնին երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի միջև համագործակցությունը ակտիվորեն զարգանում է: