Բնակարանի պատուհանից ընկնելու հետևանքով մահացել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ, 62-ամյա Անդրեյ Բադալովը մահացել է Մոսկվայի Ռուբլյովսկոյե մայրուղու վրա գտնվող իր բնակարանի պատուհանից ընկնելու հետևանքով։ Բադալովի մահվան մասին հայտնում են ՌԴ ուժայիններին մոտ կանգնած տելեգրամ ալիքներն ու ռուսական լրատվամիջոցները։

«Բադալովի մարմինը հայտնաբերվել է Ռուբլյովսկոյե մայրուղու վրա գտնվող տան պատուհանների տակ։ Մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն է»,- ասել է իրավապահ մարմիններում ՏԱՍՍ գործակալության աղբյուրը։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

Բադալովը «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։ Դրանից առաջ նա աշխատել է որպես «Վոսխոդ» հետազոտական ​​ինստիտուտի գլխավոր տնօրեն։ «Տրանսնեֆտ»-ում Բադալովը զբաղվել է թվային վերափոխման և արտադրության ու գործարար գործունեության ավտոմատացման հարցերով։

Սա վերջին տարիներին խոշոր ռուսական ընկերության թոփ մենեջերի անսպասելի մահվան առաջին դեպքը չէ։ Դրանց մեծ մասը տեղի է ունեցել 2022 թվականին։ Մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերի 1-ին «Լուկոյլ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը մահացել էր դարձյալ պատուհանից ընկնելու հետևանքով։ Նրա մարմինը հայտնաբերվել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանների տակ։ Նշվել էր, թե նա «ծխելիս պատահաբար ընկել է պատուհանից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի