Ռուսական զորքերը ԱԹՍ-ներով գրոհել են Օդեսան․ տուժածներ կան

Լուրեր

10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 3-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Օդեսայի վրա, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենք, այլ քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ։ Բնակարաններում բռնկվել են հրդեհներ, որոնք հետագայում մարվել են։ Վեց բնակարան ամբողջությամբ ավերվել է, ևս 36-ը՝ մասամբ վնասվել։ Վիրավորվել է 5 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ, 7-ամյա տղա և 9-ամյա աղջիկ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական զորքերը նաև անօդաչու թռչող սարքից պայթուցիկ են նետել Խերսոնի Դնեպրովսկի շրջանում 75-ամյա մի կնոջ վրա։ Նա պայթյունի հետևանքով ոտքի և ձեռքի բեկորային վնասվածքներ է ստացել։

Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյից ի վեր հերթական հարձակմանը մասնակցել են, ընդհանուր առմամբ, 52 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր և անօդաչուների իմիտատորներ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել են, որ դրանցից 40-ը ոչնչացվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի