Իժևսկում ուկրաիանական ԱԹՍ-ները հարվածել են էլեկտրամեխանիկական գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Իժևսկի ձեռնարկություններից մեկի վրա։ Այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Նա չի մանրամասնել, թե ինչ ձեռնարկության է։ Բրեչալովի խոսքով՝ հրշեջները «վերացնում են հրդեհի օջախները» և հարձակման հետևանքով կան տուժածներ, գրում է Meduza-ն։

Ուկրաինական Exilenova+  տելեգրամ ալիքը գրում է, որ անօդաչու թռչող սարքերի թիրախը կարող էր լինել Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանը, որը կատարում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերները և, ի թիվս այլնի, արտադրում է զենիթային հրթիռներ։

Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ և տեսանյութեր Իժևսկում անօդաչու թռչող սարքի անկման հետևանքների մասին։ Կադրերում ծուխ է երևում։

Գիշերը և առավոտյան անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով սահմանափակումներ են մտցվել Սարատովի, Ուլյանովսկի, Կազանի, Նիժնեկամսկի և Իժևսկի օդանավակայաններում:  Astra տելեգրամ ալիքը գրում է, որ Սարատովի և Էնգելսի բնակիչները հայտնել են պայթյունների և օդային հարձակման ազդանշանների մասին։

Օրյոլի և Վորոնեժի մարզերի իշխանությունները հայտարարել են, որ հարձակումից հետո վնասներ կամտուժածներ չկան: Մյուս մարզերի ղեկավարները հետևանքների մասին չեն հաղորդել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցյալ գիշեր ՀՕՊ ուժերը խոցել կամ որսացել  են 60 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի