Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է․ ՆԳն

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՆԳՆ ջրային պարեկներն ու փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով, գերատեսչությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է։

«Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։

Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։

ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած
վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։

Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։

Պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին»,- ասված է հաղորդագրությունում։