Թրամփը խոսել է Նեթանյահուի, Վենսը, Ռուբիոն ու Ուիթկոֆը՝ Իրանի հետ․ ինչպես է ձեռք բերվել հրադադարի համաձայնությունը․NBC News

Լուրեր

21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
Բոլորը

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Իրանը ազդանշան է տվել, որ այլևս չի ցանկանում կռվել, և Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և ուղիղ ասել նրան. «Այլևս ոչ մի պատերազմ»։

Պաշտոնյան նշել է, որ փուլային հրադադարը, որի շրջանակներում Իրանը պետք է դադարեցներ կրակը 12 ժամով, իսկ հետո Իսրայելը նույնը աներ ևս 12 ժամով, Թրամփի գաղափարն էր՝ փարատելու Իսրայելի մտավախությունները, որ Իրանը չի պահպանի համաձայնագրի իր պարտավորությունները։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին 48 ժամվա ընթացքում Թրամփը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել։

Տեղեկություններին ծանոթ մեկ այլ աղբյուր NBC News-ին ասել է, որ Թրամփն այսօր ավելի վաղ զանգահարել է Կատարի էմիրին՝ ասելու, որ կարող է համոզել Իսրայելին համաձայնել հրադադարի, եթե էմիրը կարողանա համոզել Իրանին։ Այնուհետև Կատարի վարչապետը համակարգել է բանակցությունները փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, և վարչապետը խոսել է իրանցիների հետ, ասել է աղբյուրը։

Արևելյան ժամանակով ժամը 15:53-ին Թրամփը Truth Social-ում Իրանի պատասխան հարվածը անվանել էր «թույլ պատասխան» և ենթադրել, որ Իրանը կարող է այժմ «անցնել խաղաղության» և որ ինքը «խանդավառությամբ կխրախուսի Իսրայելին անել նույնը»։
Լրատվամիջոցը գրում է, որ այդ գրառումից կարճ ժամանակ անց Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին և ասել․ «Այլևս ոչ մի պատերազմ ու կռիվ։ Իրանցիները զգալիորեն թուլացել են»։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ երբ Թրամփը խոսում էր իսրայելցիների հետ Օվալաձև գրասենյակից, նրա ազգային անվտանգության թիմը զբաղված էր միջնորդների միջոցով իրանցիներին ուղերձներ ուղարկելով։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը համոզել է Նեթանյահուին համաձայնվել հրադադարին, ապա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը «ուղղակիորեն և անուղղակիորեն» ազդանշան են տվել իրանցիներին, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հրադադար, և որ իրանցիները պետք է համաձայնվեն դրան։

Այնուհետև Թրամփը իր Truth Social սոցցանցում գրել էր, որ որ հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Գրառման մեջ նա առաջարկել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը  անվանվի «12-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ»։

Սպիտակ տան  բարձրաստիճան  պաշտոնյան ասել է, որ այդ անվանումը Թրամփի գաղափարն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի