$900 000-ով բարեկարգված այգու ծառերը դարձյալ չորացել են, տոմետները՝ կոտրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
Բոլորը

900 հազար դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում դարձյալ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա։ Թեև Երևանի քաղաքապետարանն ավարտական ակտ տրամադրել է շինարարությունն իրականացրած «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությանը, սակայն Factor TV-ն տեղում արձանագրել է, որ տեղադրված տոմետների մի մասը կոտրվել է, իսկ ծառերը դարձյալ սկսել են չորանալ։ Կապալառու ընկերությունը ծառերից յուրաքանչյուրը ձեռք է բերել 214 հազար դրամով։

Ի՞նչ է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը, երբ տրամադրել է ավարտական ակտ, բայց այգում շինարարության հետ կապված խնդիրներ կան, և ծառերը դարձյալ չորանում են։ Ի պատասխան մեր այդ գրավոր հարցման՝ քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքների երաշխիքային ժամկետն ավարտվել է, բայց այգու բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրած կազմակերպության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ սեղմ ժամկետում ընկերությունն իր միջոցներրի հաշվին շտկի առաջացած խնդիրները: «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանից փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ են աշխատանքները նման որակով իրականացրել և ե՞րբ են շտկելու թերությունները։ Նա, լսելով, որ Factor TV-ից լրագրող է զանգում իրեն, պատճառաբանեց, որ զբաղված է, ու անջատեց հեռախոսը։

Factor TV-ն այգում առկա խնդիրների, չորացած նորատունկ տույաների մասին բարձրաձայնել էր 2024 թվականի ամռանը։ Այդ ժամանակ պարզել էինք, որ չնայած պուրակի աշխատանքներն ավարտին հասցնելու մասին քաղաքային իշխանության հայտարարություններին, այն շահագործման հանձնված չէր։ Մեր հրապարակումից հետո ավելի քան 8 միլիոն դրամով ձեռք բերված 40 տույաները փոխարինվեցին նորերով։

Թեև մրցույթը հայտարարել էր Երևանի քաղաքապետարանը, բայց իրենք էլ էին զարմացել, երբ իմացել էին տույաների արժեքը։ Քաղաքապետի մամուլի քարտուղարը սլաքներն ուղղել էր շինբարեկարգման վարչության կողմ՝ ասելով շինարարական ընկերությունն առաջնորդվել է նախագծողի տված ծավալաթերթով։

Իսկ այդ ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր մասնագիտությամբ ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, որը հիմա տեղափոխվել է ԱԺ․ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում որպես համակարգող-փորձագետ է աշխատում։ Մեզ հետ զրույցում նա պարծեցել էր, որ 900 հազար դոլարով բարեկարգված այգին ՀՀ անկախությունից հետո առաջին այգին է, որը կառուցվել է պետական միջոցներով։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ նախորդ տարի ասել էր, որ քննարկում են 8,5 միլիոնով ձեռք բերված ու չորացած տույաներն այլ ծառատեսակով փոխարինելու հարցը, սակայն դարձյալ տույաներ են տնկվել, քանի որ հակառակ դեպքում նախագծից կշեղվեին, հետևաբար, ավարտական ակտ չէին կարողանա տրամադրել։ Առաջիկայում տնկվելիք տույաներից քանի՞սն այս անգամ կդիմանա երևանյան տապին, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան