Աբազյանը հոգնե՞լ էր, թե՞ չէր կատարել Փաշինյանի հրահանգը․ ԱԱԾ 4 տնօրեն՝ 7 տարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարման 5-րդ տարում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց աշխատանքից։ Կառավարության ղեկավարը պատճառաբանեց՝ ԱԱԾ տնօրենը հոգնել էր։ Իսկ ինչու Աբազյանը հոգնածություն դրսևորեց գործարար Սամվել Կարապետյանի տանը իրավապահների գործողությունների հենց հաջորդ օրը։ Փաշինյանն այս մասին լռում է։ Արդյո՞ք պետք է Աբազյանի ղեկավարած կառույցը զբաղվեր այդ գործով, ո՞ր հանձնարարությունը չի կատարել, որ պաշտոնանկ է արվել։ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց, ԱԱԾ արդեն նախկին տնօրենն էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։

Փաշինյանի իշխանության տարիների ընթացքում Արմեն Աբազյանն ամենաերկարն է պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն, այն էլ երկրի համար ամենալարված ժամանակահատվածում․ նա այդ պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին։ Հեղափոխությունից հետո՝ ընդամենը 7 տարվա ընթացքում, ՀՀ-ում ԱԱԾ 4 տնօրեն է փոխվել, իսկ ի՞նչն է դրվում այդ փոփոխությունների հիմքում։

Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հիմնական ուսուցումը և վերապատրաստումն անցնում են Ռուսաստանում։ Այդ պատճառով գերատեսչությունը տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել իրավապաշտպանների կողմից։ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ պետք է մի քանի երկրների փորձը հաշվի առնելով՝ ստեղծել հայկական կադրային բազա։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ շեշտում է՝ տարբեր տարիներին պետության կառավարումը ստանձնած անձինք կառավարման այլ մոտեցումներ են որդեգրել, ինչն էլ իր ազդեցությունն ունեցել է ԱԱԾ-ի վրա։

Իսկ ո՞վ, ի՞նչ արժեքներով և ի՞նչ բարեվարքությամբ կնշանակվի ԱԱԾ նոր տնօրեն, պարզ կդառնա առաջիկա օրերին։ Մինչ այդ Աբազյանին փոխարինում է տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան