Եկեղեցին պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն, իսկ պետությունը՝ խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց․ ՀԽ հայտարարությունը

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ երեկ՝ հունիսի 12-ին, խորհրդակցություն է հրավիրել՝ կապված վերջին օրերի ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունների հետ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ 2025 թ. հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն:

Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա՝ ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին», ինչպես նաև՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների ու սկզբունքների համատեքստում: Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց։

Հանրային խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ, նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը:

Հանրային կյանքին վերաբերող բոլոր էական հարցերը մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում են»։

Ստորև ներկայացնում ենք թեմայի առնչությամբ Factor TV-ի  որոշ հրապարակումներ։