Պետական ապարատի ծառայողական մեքենաներն ավելի քան կիսով չափ կրճատվել են․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
Բոլորը

Պետական ապարատի ծառայողական մեքենաների քանակն ավելի քան կիսով չափ  կրճատվել է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բայց շեշտակի է լինելու կրճատումը,  որովհետև երկու անգամ պակասել են մեքենաները, և երկրորդ՝ մեքենաների մի մասն էլեկտրական է կամ հիբրիդ, այսինքն՝ էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները: 40 մեքենայի տեղն այս պահին ունենք 19 մեքենա»,- ասաց նա:

Հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր  Գեղամ Նազարյանի հարցը վերաբերում էր ծառայողական մեքենաների քանակին և կրճատմանը։  Ինչին ի պատասխան Հարությունյանը մանրամասնեց․  «Շատ հաճախ երբեմն արժի մի քիչ ավելի թանկ մեքենա գնել, բայց հինը հանձնել, որովհետև տարվա ընթացքում հին մեքենաների վրա շատ ավելի մեծ ծախսեր են լինում: Այսինքն՝ մենք նոր մեքենաների վրա առաջիկա տարիներին, ըստ էության, ծախսեր չենք անի, և շահագործման ծախսերը կկոմպենսացնեն գնման ծախսերը»։

Հիշեցնենք՝  անցած տարեվերջին  Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կացնային ձևով կրճատելու է» ծառայողական մեքենաների թիվը։ Հարցին՝ քանի՞ տոկոսն է կացնով կտրելու, Փաշինյանը պատասխանել էր, որ շատ մեծ տոկոս է կազմվելու՝ 80- 90 տոկոս։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան