Այսօր դատավորն անկախ է ավելի, քան երբևէ․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրերի կատարմանը մնացել է մոտ մեկուկես տարի: Ռազմավարության մեջ ներառված ի՞նչ ծրագրեր են իրականացվել, որոնք հնարավոր կլինի ավարտել մինչև 2026 թվականը և որոնք իրատեսական չէ ավարտել: Թեմայի վերաբերյալ Factor TV-ն զրուցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:

«Լիահույս եմ, որ ծրագրերից շատերն ի վիճակի կլինենք ավարտել, բայց եթե իրատես լինենք, պետք է փաստենք, որ  որոշները, գուցե տեղափոխվեն այլ տարիների ռազմավարության շրջանակ: Նման օրինակ ունեցել ենք  նաև նախորդ ռազմավարության դեպքում, երբ որոշ գործողություններ հնարավորություն չեղավ ավարտին հասցնել  մինչև ռազմավարության ավարտը և ստիպված եղանք գործողությունները տեղափոխել այս ռազմավարություն»,- ասաց Գալյանը։ Նախարարի խոսքով՝ չիրականացման պատճառները տարբեր են, և՛ օբյեկտիվ,  և՛ որոշ դեպքերում՝ սուբյեկտիվ։

«Մեր ռազմավարությունները միշտ շատ հավակնոտ են և շատ ծրագրեր են ներառում,  և դա է պատճառը, որ որոշ դեպքերում, ուղղակի տեխնիկական պատճառներով պայմանավորված, դրանց իրականացումը հետաձգվում է։ Ամեն դեպքում, ցանկանում եմ լավատեսական նոտայով այս խոսքս ամփոփել․ իրականում խոսքը մի քանի սակավաթիվ ծրագրերի մասին է, որոնք մեծապես կապված են թվայնացման գործընթացի հետ։ Այս գործընթացը հեշտերից չէ, հեշտ չէ նաև այն պատճառով, որ թվայնացումը մեզ համար նոր իրականություն է, և մենք փորձում ենք ամբողջությամբ թվայնացնել  դատավարական պրոցեսը՝ բոլոր տեսակի դատավարությունները, և սա բավականին ջանք և ժամանակ է պահանջում»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Ինչպես 2019-2022, այնպես էլ 2022-2026 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններում առկա է անցումային արդարադատություն իրականացնելու ծրագիր, ինչը ենթադրում է նախկինում եղած մարդու իրավունքների համատարած խախտումների բացահայտում և խախտված իրավունքների վերականգնում։

Նախարարի խոսքով՝ այսօր այլևս ակտուալ չէ անցումային արդարադատության գործիքների մասին խոսելը, քանի որ դրանց փոխարեն ստեղծվել են հիմնական իրավական գործիքներ, որոնք մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում։

«Օրինակ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը։ Այն ժամանակ շատ էր խոսվում, որ դա անցումային արդարադատության գործիք է, բայց դա անցումային արդարադատության գործիք չէր։ Դա մեր իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է և հիմնական իրավական գործիք։ Անցումային արդարադատության համատեքստում խոսվեց վեթինգի մասին, այս հարցում ևս մեր պետությունը գնաց կայուն պրակտիկայի ձևավորման՝ ներդրվեց բարեվարքության  ստուգման համակարգը, որը նույնպես անցումային արդարադատության գործիք չէր»,- ասաց Սրբուհի Գալյանը։

Խոսելով դատական համակարգի մասին՝ Գալյանը համոզմունք հայտնեց՝ այսօր դատավորն անկախ է ավելի, քան երբևէ։

Հիշեցրինք օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըննդիմադիրներին սպառնում էր նրանց «լցնել ԱԱԾ պատվալ»։

Հարցին՝ արդյո՞ք անկախ դատական համակարգ ունեցող երկրի վարչապետը կարող է Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրներին սպառնալ, որ նրանց «կլցնի ԱԱԾ պադվալն» այն դեպքում, երբ անձինք կալանավորվել կարող են միայն դատարանի որոշմամբ, Գալյանը պատասխանեց․ «Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր ու պատասխան՝ սադրանքին։ Առհասարակ, քաղաքական հարթակներում արված արտահայտություններին չպետք է սուր և կատեգորիկ վերաբերվել, այսինքն՝ ես չեմ ասի մի բան, որը կարող է գնահատական պարունակել տեղի ունեցածին, քան այն, ինչ արդեն ասացի»:

Նախարարի հետ խոսել ենք նաև Սահմանադրական դատարանի որոշումից հետո ապօրինի գույքի բռնագանձման գործերի հետագա ճակատագրի, պաշտոնատար անձանց բարեվարքության, Հյուսիսիային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքի խախտումների և նրանց՝ իրենց բնակարանները վերադառնալու իրավական հնարավորության և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան

 

Հարցազրույցը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։