Կառավարությունը զիջեց, բայց ոչ բոլոր հարցերում․ ինչի դիմաց են արցախցիները հանել վրանը հրապարակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված անձինք ևս 2 ամիս սոցիալական աջակցության կստանան։ Որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթով։ Բնակվարձի փոխհատուցման 40+10 ծրագրի դադարեցումը դժգոհությունների առիթ էր դարձել արցախցիների շրջանում։

Ուղիղ մեկ ամիս առաջ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեց Կառավարությանը։ Ակտիվիստները նաև վրան տեղադրեցին՝ ամենօրյա իրազեկումների համար։ Սրան հաջորդեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, Կառավարության այլ անդամների և խորհրդի ներկայացուցիչների միջև աջակցության ծրագրի ժամկետի երկարաձգման, բնակարանային ֆոնդի հետ կապված քննարկումները։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ Խորհրդի առաջարկած երկու կետում Կառավարությունը զիջման չի գնացել։ Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը երեկ Ազատության հրապարակից հեռացրեց վրանը։ Իսկանդարյանն ընդգծում է՝ կաշկանդված չեն, եթե Կառավարությունը չպահի իր տված երաշխիքները, կարող են կրկին հանրահավաքներ իրականացնել, և ոչ թե մեկ վրան, այլ վրաններ տեղադրել տարբեր վայրերում։

Իսկանդարյանի խոսքով՝ հետագա գործունեությունը շարունակելու համար Խորհուրդը ֆինանսական խնդիրներ ունի։ Այժմ քննարկվում է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի ներկայացուցչության շենքում տարածք տրամադրելու առաջարկը։

Կառավարությունը, միաժամանակ, 2 ամսով հետաձգում է կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը, որն ընդունել էր ապրիլի 10-ին և տրվելու էր ընտանիքի մեկ անդամի համար ամսական 55 հազար դրամից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան