Թուրքիայի հետ առևտուր անելը նորմալ է, բայց անունը չեք ուզո՞ւմ տալ․ Թունյանը՝ ՓՄՁ ներկայացուցչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

ԱԺ տնտեսական մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվեց  ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունելու մասին» առաջարկությունների հիմնավորվածության վերաբերյալ»» եզրակացության նախագիծը:

Հանրագրով առաջարկվում է վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաև չընդունել հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները։

Քննարկման ընթացքում տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՓՄՁ ասոցիացիա ՀԿ տնօրեն Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե նա որ երկիրը նկատի ունի, երբ ասում է, որ դիվանագիտական  հարաբերություններ չունեցող երկրի հետ առևտուր ենք իրականացնում։

«Թուրքիայի հետ առևտուր անելը նորմալ է, բայց անունը չե՞ք ուզում տալ»,- դիմելով Կարեն Ավագյանին՝ հարցրեց Թունյանը։

Կարեն Ավագյանն  էլ արձագանքեց՝ «Թուրքիան ինձ համար թշնամի երկիր է։ Թուրքիայից առևտուրը կատարվում է միջնորդ կազմակերպության կողմից։ Ես այդ մարդը չեմ, որ Թուրքիայի հետ առևտուրն արգելեմ։ Եթե ես արգելեմ, պետք է այլընտրանք առաջարկեմ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։