Factor TV-ի արձանագրումից հետո ՔԿ-ն կուսումնասիրի ոստիկանի կողմից քաղաքացու ձեռքին հարվածելու դրվագը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապրիլի սկզբին պարեկների կողմից բռնության ենթարկված Էդգար Այվազյանը տուժողի կարգավիճակում ներկայացել է Քննչական կոմիտե և հայտնել, որ բողոքներ չունի։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Էդգար Այվազյանը։

Հիշեցնենք՝ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ոստիկանության ծառայողներն ավտոմեքենայից բռնի կերպով իջեցնում են Այվազյանին և «փռում» ասֆալտին։ Պարեկային ծառայողները մոտենում են մեքենային, բացում դուռը և քաշքշելով դուրս են հանում վարորդին։ Մինչ այդ, սակայն, հեռակա երկխոսություն է ընթանում վարորդի՝ Էդգար Այվազյանի և պարեկների միջև։ Պարեկները մեքենայի ուղղությամբ են սկսում գնալ վարորդի կողմից հնչող ինչ-որ արտահայտությունից հետո, որը լսելի չէ։ Վարորդին բռնի կերպով մեքենայից դուրս է հանում պարեկային չորս ծառայող։ Քաղաքացուն գցում են գետնին. տեսանելի է, որ պարեկներից առնվազն մեկը ծնկով հենվում է ասֆալտին պառկած վարորդի վրա, մյուսը ձեռնաշղթաներ է հագցնում։ Այս ֆոնին անցնում է պաշտոնական ավտոշարասյուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով:

Factor.am-ն արձանագրել էր, որ քաղաքացուն մեքենայից դուրս բերելն ու ասֆալտին տապալելն այդ կարճ հոլովակի միակ ուշագրավ դրվագը չէ։ Քիչ հեռու ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառում տեղի ունեցողը նկարահանող մեկ այլ քաղաքացու նկատմամբ։ Նա մոտենում է հեռախոսով նկարահանող քաղաքացուն և երկու անգամ հարվածում այն ձեռքին, որով պահում է հեռախոսը։ Քաղաքացին շարունակում է նկարահանել, նրան մոտենում է մեկ այլ ծառայող, որի ձեռքին մահակ կա և այն թափահարելով ինչ-որ բան է ասում քաղաքացուն։ Այս ճնշումներից հետո քաղաքացին դադարեցնում է նկարահանումը։ Factor.am-ը գրավոր հարցեր էր ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ուսումնասիրվում է այդ դրվագը։ Քննչական կոմիտեից պատասխանելով մեր հարցմանը՝ հայտնել են, որ վերոնշյալ գործի նախաքննության ընթացքում, նաև՝ Factor.am-ի արձանագրած դրվագը քննության առարկա կդարձնեն։

Նարեկ Կիրակոսյան