Թրամփը կրկին Պուտինին կոչ է արել «դադարեցնել կրակոցները և գործարք կնքել»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղությանը նվիրվածություն ցուցաբերել և դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուզում եմ, որ նա դադարեցնի կրակել, նստի և ստորագրի համաձայնագիրը։ Կարծում եմ՝ մենք ունենք գործարք կնքելու պայմանները, և ես ուզում եմ, որ նա ստորագրի այն, ավարտի սա ևվերադառնա նորմալ կյանքին»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պուտինը «որևէ պատճառ չուներ հրթիռներ արձակելու քաղաքացիական շրջանների, քաղաքների և բնակավայրերի վրա վերջին մի քանի օրերին»։

«Դա ինձ ստիպում է մտածել, որ հնարավոր է՝ նա չի ցանկանում դադարեցնել պատերազմը»,- գրել էր Թրամփը սոցցանցերում։

Ռուսական բանակի կողմից Կիևի վրա հրթիռային ու անօդաչուների հարձակումից հետո էլ Թրամփը Պուտինին կոչ էր արել  կանգ առնել։

Բացի այդ, ԱՄՆ նախագահւ հայտարարել է, որ Վատիկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր հանդիպումը «լավ է անցել»։

«Կարծում եմ՝ հանդիպումը լավ է անցել։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի օրերին։ Հնարավոր է՝ մենք շատ նոր բաներ իմանանք։ Ես շատ հիասթափված էի, որ հրթիռները ռուսական կողմից էին»,- նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ կարծում է, որ Զելենսկին հետաքրքրված է խաղաղության համաձայնագրի ձեռքբերմամբ։ Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, որ կարծում է՝ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, չնայած նման ցանկացած առաջարկ Կիևի կողմից նախկինում մերժվել է։ Նա ընդգծել է՝ Զելենսկիի հետ հանդիպմանը Ղրիմի հարցը քննարկվել է «շատ կարճ»։

Ուկրաինան բազմիցս մերժել է որևէ տարածքային զիջում՝ ընդգծելով, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն հրադադարի համաձայնեցումից հետո։ Զելենսկին էլ բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր պահանջներից, այդ թվում՝ այն պատճառով, որ թերակղզու՝ երկրի կազմում լինելը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։

Ո՛չ Զելենսկին, ո՛չ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն չեն արձագանքել Թրամփի վերջին մեկնաբանություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի