Պուտինը հրաժարվել է Բաշար Ասադին արտահանձնել Սիրիային

Լուրեր

24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
Բոլորը

Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ արտահանձնել Ռուսաստան փախած տապալված նախագահ Բաշար Ասադին։ Այս խնդրանքը Ռուսաստանի իշխանություններին փոխանցվել է հունվարին, The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ժամանակավոր նախագահ, «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) ջիհադիստական ​​խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ չնայած մերժմանը՝ Սիրիայի նոր վարչակազմը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և սիրիական իշխանությունները, կարծես, բաց են Կրեմլի հետ բանակցությունների համար։

«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է։ Սիրիայի զենքն ամբողջությամբ ռուսական է։ Եվ կան բազմաթիվ համաձայնագրեր սննդի և էներգիայի մատակարարման վերաբերյալ, որոնց վրա Սիրիան հույսը դրել է տարիներ շարունակ»,- ասել է ալ-Շարաան՝ ընդգծելով, որ իր կառավարությունը «հաշվի է առնում սիրիական այս շահերը»։

Լրատվամիջոցը նշում է, որ Սիրիայում տեղի ունեցող ավերիչ քաղաքացիական պատերազմի ընթացքում Մոսկվան ինքնաթիռներ, նավեր, զորքեր և ռազմական խորհրդատուների է ուղարկել երկիր՝ Ասադի ռեժիմին աջակցելու համար։

«Մինչ այժմ մենք այլ երկրներից որևէ առաջարկ չենք ստացել սիրիական զենքը փոխարինելու մասին, որը հիմնականում արտադրվում է Ռուսաստանում»,- հավելել է ալ-Շարաան՝ ենթադրելով, որ իր երկիրը կարող է կրկին Ռուսաստանի աջակցության կարիքը ունենալ։

Հունվարի 29-ին սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հայտարարել են, որ «սիրիացի ժողովրդի հետ վստահության վերականգնման գործում Ռուսաստանի դերի հույս ունեն՝ այնպիսի կոնկրետ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը և վերականգնումը»։ Սիրիա էր մեկնել Ռուսաստանի պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի և ՌԴ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի գլխավորությամբ։ Դա Ասադի տապալումից հետո ռուս պաշտոնյաների առաջին պաշտոնական այցն էր։

Դամասկոսը պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմաբազաները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե ձեռք բերվի համաձայնագիր, որը կծառայի սիրիական շահերին։ Այս մասին էլ փետրվարի 6-ին The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։ Նա ասել էր, որ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայի նոր իշխանությունների նկատմամբ «զգալիորեն բարելավվել է» Ասադի տապալումից հետո։

Միաժամանակ, փետրվարի 12-ին Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում նրանք «կարծիքների էական փոխանակում են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»։ Ըստ տեղեկությունների՝ Պուտինն «աջակցություն է հայտնել Սիրիայի պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը» և հայտարարել Մոսկվայի պատրաստակամության մասին՝ «օգնելու բարելավել» երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Երկու օր անց Դամասկոսի օդանավակայանում վայրէջք էր կատարել հարյուր միլիարդավոր սիրիական ֆունտ տեղափոխող ինքնաթիռ։ Ըստ Reuters-ի՝ այն եկել էր Ռուսաստանից, որն Ասադի օրոք փող էր տպում Սիրիայի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի