Ղրիմի բռնակցման ճանաչում, ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում, Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի հսկողություն․ ԱՄՆ նոր առաջարկներ է փոխանցել Ուկրաինային․ WSJ

Լուրեր

13.05.2025 | 00:24
Ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել և հարվածել է հղի կնոջը․ երեխան ծնվել է ճակատի շրջանում խոր վնասվածքով
12.05.2025 | 23:30
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2025 | 23:19
Հնդկաստանի վարչապետը խոստացել է ուժեղ արձագանք տալ «ապագա ահաբեկչական հարձակմանը»`զգուշացնելով, որ Դելին չի հանդուրժի «միջուկային շանտաժը» Պակիստանի հետ հետագա հակամարտությունում
12.05.2025 | 23:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
12.05.2025 | 22:55
Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել գործնականում իրականացնել PKK-ի լուծարումը
12.05.2025 | 22:54
Հնարավոր է, որ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարին լրանալու դեպքում․ ԿԳՄՍ նախարար
12.05.2025 | 22:42
Եվրոպական երկրների ԱԳՆ-ները քննարկել են Կիևին աջակցությունը. Բրիտանիայի ԱԳՆ-ն Պուտինին զգուշացրել է՝ խաղաղությանը լուրջ վերաբերվել
12.05.2025 | 22:30
Փաշինյանն ասաց՝ ԵՄ ենք գնում և ՌԴ-ից կախվածությունը մեծացրեց․ Արամայիս Աղաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2025 | 22:23
Բաքվում շինծու գործերով նիստում մի շարք «տուժողներ» իբր Քարվաճառում հայկական ուժերի «հանցանքների» մասին ցուցմունքներ են տվել
12.05.2025 | 22:17
Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը
12.05.2025 | 21:58
Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը
12.05.2025 | 21:42
ՀՀ ԲՏԱ նախարարը ԵՄ դեսպանի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»
12.05.2025 | 21:27
Ադրբեջանում Իսրայելի դեսպանն առաջիկա ամիսներին կավարտի պաշտոնավարումը Բաքվում
12.05.2025 | 21:13
Առաջնային սպասարկման գերազանցության ծրագիր․ վերապատրաստման դասընթաց՝ Ամերիաբանկի աշխատակիցների համար
12.05.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը
Բոլորը

Կիևն այս շաբաթ  ճնշման տակ է՝ պատասխանելու Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հեռուն գնացող մի շարք գաղափարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի բռնակցված Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ճանաչման և ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ այս գաղափարներն ուրվագծվել են գաղտնի փաստաթղթում, որը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են իրենց ուկրաինացի գործընկերներին նախորդ հինգշաբթի Փարիզում: Դրանք նաև ներկայացվել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին մեկօրյա հանդիպման ժամանակ:

Հիմա ԱՄՆ-ը սպասում է Կիևի պատասխանին, որը, ինչպես սպասվում է, կհնչի այս շաբաթվա վերջին Լոնդոնում կայանալիք ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Այնուհետև, եթե ամերիկյան, եվրոպական և ուկրաինական դիրքորոշումների միջև համաձայնություն լինի, առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվային։

Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարել էր, որ վարչակազմը կարող է դադարեցնել բանակցային ջանքերը, եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում առաջընթաց չգրանցվի հիմնական հարցերի շուրջ։

«Ուկրաինացիները պետք է տուն գնան, նրանք պետք է սա քննարկեն իրենց նախագահի հետ, նրանք պետք է հաշվի առնեն իրենց կարծիքն այս ամենի վերաբերյալ։ Բայց մենք պետք է մի քանի օրվա ընթացքում պարզենք՝ արդյո՞ք դա հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում։ Եթե ոչ, ապա կարծում եմ՝ մենք պարզապես կշարժվենք առաջ»,- ասել էր Ռուբիոն։

Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերը նպատակ ունեն հիմք ստեղծել հրադադարի համար, որը, ընդհանուր առմամբ, կգործի ներկայիս մարտական ​​գծերի երկայնքով, իսկ հետագայում՝ վերջնական կարգավորման համար։ Թրամփի վարչակազմի որոշ գաղափարների ընդունումը կարող է դժվար լինել Կիևի համար, քանի որ Ուկրաինան հրաժարվել է ընդունել, որ Ռուսաստանն օրինական պահանջ ունի իր որևէ տարածքի նկատմամբ։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան կիրակի ուկրաինացիներին ներկայացված գաղափարները որակել է որպես Կիևի կողմից կշռադատվող տարբերակներ, այլ ոչ թե «ընդունիր կամ հրաժարվիր» առաջարկ։ Պաշտոնյան նշել է, որ «քննարկման և արձագանքի համար» տրամադրվել է «հնարավոր տարբերակների ցանկ»։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը չի արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին։

Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Ուկրաինայի հարցերով  դեսպան, թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգը հինգշաբթի Փարիզում հանդիպել են ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի գլխավոր օգնական Անդրեյ Երմակի, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Նրանք ծրագրում են մասնակցել Լոնդոնում կայանալիք հանդիպմանը։ WSJ-ը գրում է, որ դրանից հետո Ուիթկոֆը կարող է ևս մեկ անգամ այցելել Ռուսաստան, չնայած ուղևորության մասին դեռևս հայտարարված չէ։

Ուիթկոֆը երեք անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ և հայտնել, որ առաջընթաց է գրանցել Կրեմլի առաջնորդի հետ քննարկումներում: ԱՄՆ այլ պաշտոնյաներ խորհուրդ են տվել Թրամփին ավելի կասկածամիտ լինել Պուտինի մտադրությունների նկատմամբ։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ եթե ԱՄՆ-ը ճանաչի 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումը,  դա շրջադարձ կլինի տասնամյակից ավելի թե՛ դեմոկրատական, թե՛ հանրապետական ​​վարչակազմերի վարած քաղաքականության մեջ։

2018 թվականին պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը պաշտոնավարել է Թրամփի առաջին վարչակազմի օրոք, դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը՝ որպես սպառնալիք «դեմոկրատական ​​պետությունների կողմից կիսվող հիմնարար միջազգային սկզբունքի՝ այն մասին, որ ոչ մի երկիր չի կարող ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները»։

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենսդրական ակտ, որը դեմ է Ղրիմի բռնակցումն ԱՄՆ-ի կողմից ճանաչելուն։

Փարիզում ԱՄՆ-ի ներկայացրած գաղափարների թվում է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը։

«ՆԱՏՕ-ն սեղանին չէ»,- ասել է Քելլոգը Fox News-ին տված հարցազրույցում։

Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ի մեկ այլ գաղափար է՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային ռեակտորի շրջակայքը հայտարարել չեզոք տարածք, որը կարող է գտնվել ամերիկյան վերահսկողության տակ։

Մարտին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը բարձրացրել էր ԱՄՆ-ի կողմից ուկրաինական էլեկտրակայանների, այդ թվում՝ միջուկային օբյեկտների ձեռքբերման հնարավորությունը՝ դա անվանելով «այդ ենթակառուցվածքների լավագույն պաշտպանություն»։ Նախատեսվում է, որ Զապորոժիեի ատոմակայանը, որը Եվրոպայում ամենամեծն է, պետք է էլեկտրաէներգիա մատակարարի ինչպես Ուկրաինայի տարածքին, այնպես էլ այն շրջաններին, որոնք Մոսկվան գրավել է 2022 թվականի ներխուժումից հետո, և որոնք մնում են նրա վերահսկողության տակ։

Արևմտյան պաշտոնյաների կարծիքով՝ Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշված գաղափարները չեն համապատասխանում Ռուսաստանի որոշ պահանջներին։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան մասում գտնվող չորս շրջանների վերահսկողության մասին է։ Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ ԱՄՆ-ը նաև չի առաջարկում ուկրաինական ուժերի թվաքանակի սահմանափակում և չի բացառում Կիևին Արևմուտքի ռազմական աջակցությունը կամ այնտեղ եվրոպական զորքերի տեղակայումը, ինչը Մոսկվայի համար հիմնական խնդիրներից է։

Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս որոշում չկա այն մասին, թե ինչ անվտանգության երաշխիքներ կարող է ստանալ Ուկրաինան, եթե համաձայնվի խաղաղ կարգավորմանը: Թրամփի վարչակազմը չի հայտարարել՝ արդյո՞ք պատրաստ կլինի որևէ ռազմական աջակցություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնք զորքեր են ուղարկում Ուկրաինա՝ ռուսական ապագա ագրեսիան կանխելու համար։

Կրեմլը իր հերթին շահագրգռվածություն է հայտնել ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու և տնտեսական կապերը վերսկսելու հարցում՝ Մոսկվայում և Սաուդյան Արաբիայում Պուտինի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ բանակցությունների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի