Ուկրաինան և ԱՄՆ-ը «էական առաջընթաց» են գրանցել օգտակար հանածոների վերաբերյալ բանակցություններում

Լուրեր

08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
Բոլորը

Ուկրաինան և ԱՄՆ-ը «էական առաջընթաց» են գրանցել օգտակար հանածոների շուրջ բանակցություններում և մոտ ժամանակներում հուշագիր հուշագիր։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր կնքել՝ որպես Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու նախաձեռնության մաս։ Թրամփը սա դիտարկում է նաև որպես միջոց՝ վերադարձնելու միլիարդավոր դոլարները, որոնք ԱՄՆ-ը ծախսել է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու համար։

«Մեր տեխնիկական թիմերը շատ մանրակրկիտ աշխատել են համաձայնագրի վրա, և զգալի առաջընթաց կա։ Մեր իրավաբանները մի քանի կետեր են ճշգրտել նախագծում»,- գրել է Սվիրիդենկոն X սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում հուշագիր ստորագրել՝ այս փուլում արձանագրելու ձեռք բերված առաջընթացը։

Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկան ազգային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ բանակցությունները զարգանում են, և հնարավոր է, որ շատ շուտով ստորագրվի ժամանակավոր փաստաթուղթ կամ հուշագիր։

«Վերջնական փաստաթուղթ այս շաբաթ չի ստորագրվի։ Դեռ բավական աշխատանք կա անելու»,- նշել է Կաչկան։

Նախօրեին Bloomberg News-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ը նվազեցրել է 2022 թվականի ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրված օգնության գնահատված չափը՝ 300 միլիարդ դոլարից իջեցնելով շուրջ 100 միլիարդի։

Նախորդ ամիս Թրամփի վարչակազմն առաջարկել էր նոր՝ ավելի ընդլայնված համաձայնագիր, որն անվտանգության որևէ երաշխիք չի նախատեսում Ուկրաինայի համար, սակայն պահանջում է, որ պետության և մասնավոր ձեռնարկությունների կողմից բնական ռեսուրսների շահագործումից ստացվող բոլոր եկամուտները փոխանցվեն համատեղ ներդրումային հիմնադրամին։

Սվիրիդենկոյի խոսքով՝ ապագա համաձայնագիրը կպահանջի Ուկրաինայի խորհրդարանի կողմից վավերացում, ակնկալվում է, որ այն կնպաստի երկու երկրների տնտեսական աճին։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։

«Դա կստեղծի ներդրումների և զարգացման հնարավորություններ Ուկրաինայում և կձևավորի տնտեսական շոշափելի աճի պայմաններ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար»,- շեշտել է նա։