ԱՄՆ Պետդեպը փակել է ապատեղեկատվության դեմ պայքարի ստորաբաժանումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին տեղեկատվական միջամտության դեմ պայքարի (R/FIMI) ստորաբաժանումը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Խոսքի և արտահայտվելու ազատությունը եղել է Ամերիկայի քաղաքացի լինելու անկյունաքարը։ Դարեր շարունակ Միացյալ Նահանգները հույսի փարոս է ծառայել աշխարհի միլիոնավոր մարդկանց համար։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակի ընթացքում Ամերիկայում մարդիկ զրպարտվել են, աշխատանքից ազատվել, մեղադրանքներ են առաջադրվել և նույնիսկ բանտարկվել պարզապես իրենց կարծիքն արտահայտելու համար։ Սա այն Ամերիկան ​​չէ, որը մեր հիմնադիր հայրերը կճանաչեին»,- ասվում է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նա նշում է, որ կառավարության յուրաքանչյուր ​​պաշտոնյայի պարտականությունն է անընդհատ աշխատել ամերիկացիների խոսքի ազատությունը պահպանելու և պաշտպանելու ուղղությամբ։

«Դրա համար էլ ես այսօր հայտարարում եմ Պետդեպարտամենտի արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի (R/FIMI) բաժնի փակման մասին, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ ներգրավվածության կենտրոն (GEC): Նախորդ վարչակազմի օրոք այս գրասենյակը, որը հարկատուներին տարեկան արժեցել էր ավելի քան 50 միլիոն դոլար, միլիոնավոր դոլարներ էր ծախսում ամերիկացիների ձայները ակտիվորեն լռեցնելու և գրաքննելու համար, որոնց նրանք պետք է ծառայեին: Սա հակասում է այն սկզբունքներին, որոնք մենք պետք է պաշպանենք, և անհավանական է, որ դա տեղի էր ունենում Ամերիկայում։ Այն այսօր ավարտվում է»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ նախագահ Թրամփի վարչակազմի օրոք մենք միշտ կաշխատենք պաշտպանել ամերիկյան ժողովրդի իրավունքները, և դա կարևոր քայլ է այդ պարտավորության կատարման շարունակականության ուղղությամբ։

Հավելենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Գլոբալ ներգրավվածության կենտրոնը ստեղծվել է 2011 թվականին՝ ահաբեկչական խմբավորումների քարոզչության դեմ պայքարի համար։ 2024 թ-ին կենտրոնի բազայի վրա բացվել է Արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի գրասենյակը, որը պետք է հակազդեր արտասահմանյան ապատեղեկատվական արշավներին, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համախոհները քննադատել էին գրասենյակի հիմնումը՝ մեղադրելով գրաքննության մեջ։  Իլոն Մասկն այն անվանել էր «սպառնալիք ժողովրդավարությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի