Բայրամովը ԵՄ պաշտոնյաներին բողոքել է ՀՀ Սահմանադրությունից և սպառազինումից

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական և գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդուին և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Բայրամովը մանրամասն տեղեկություններ է հաղորդել նաև հետհակամարտային տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին՝ նշելով, թե Բաքուն ներկայում լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ է իրականացնում «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Քննարկվել են նաև ականազերծման և անհետ կորածների ճակատագրի ճշտման ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հարցեր։

«Նշվել է, որ չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջները մեր երկրի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի արագ սպառազինումը վտանգ են ներկայացնում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի