Starlink-ը հասանելի է նաև Ադրբեջանում

Starlink-ի գերարագ ինտերնետն այժմ հասանելի է Ադրբեջանում․ տեղեկանում ենք Starlink-ի X-ի էջից։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում։
Նշենք նաև, որ Երևանում անցկացված Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT2024-ի ընթացքում Իլոն Մասկն ուղերձ էր հղել և խոսել Starlink-ը Հայաստան բերելու մասին։
FactorTV-ն տեսանյութով մանրամասնել էր, թե ինչ կտա Starlink-ը Հայաստանի Հանրապետւթյան անվտանգությանը։