Պուտինն Էրդողանին ԱՄՆ-ի հետ բանակցություններից մանրամասներ է պատմել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել նաև Կրեմլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են էներգետիկ ոլորտում նախագծերը, հացահատիկի գործարքի վերսկսումը, Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների վերջին խորհրդակցությունների արդյունքները, մտքեր են փոխանակել Սևծովյան նախաձեռնության, հացահատիկի գործարքի վերսկսման և էներգետիկ ոլորտում նախագծերի շուրջ։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ընթացիկ հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական նախագծերի խթանումը։ Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան և փոխադարձ առևտրի աճը։

Նշվել է, որ Սիրիայի ինքնիշխանությունն ու միասնությունն անհրաժեշտ են երկրում կայունությունն ամրապնդելու և բոլոր էթնիկ և կրոնական խմբերին պաշտպանելու համար։

«Քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ առաջնորդներն ընդգծել են երկրի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը, երկրի իշխանություններին և ժողովրդին հնարավոր օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ ներքաղաքական կայունությունն ամրապնդելու և բնակչության բոլոր էթնիկ ու կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի հարգումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Պուտինը Թուրքիայի ղեկավարին հայտարարել է, իբր, ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու՝ Կիևի մշտական ​​փորձերի մասին։

Զրույցում քննարկվել են Էր Ռիադում ռուսական և ամերիկյան փորձագիտական ​​խմբերի միջև վերջին խորհրդակցությունների արդյունքներն ու Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիումի մասին համաձայնությունը։

«Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու՝ Կիևի շարունակվող սադրիչ փորձերի վրա»,- հաղորդում է Կրեմլը:

Պուտինը Էրդողանի հետ կիսվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով ռուս-ամերիկյան երկխոսության զարգացման վերաբերյալ իր գնահատականներով։

«Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել ռուս-ամերիկյան երկխոսությանը և թուրքական կողմի՝ սևծովյան գործարքի առաջխաղացմանը նպաստելու պատրաստակամությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը հեռախոսազրույցում քննարկել են նաև հացահատիկի գործարքի վերսկսման հարցը։

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել անվտանգ նավագնացության հետ կապված «սևծովյան նախաձեռնության» վերսկսման և ռուսական պարենամթերքի ու պարարտանյութերի արտահանման խոչընդոտների վերացման շուրջ, որը կնքվել է 2022 թվականի հուլիսին Թուրքիայի և ՄԱԿ-ի քարտուղարության միջնորդությամբ, բայց իրականում այդպես էլ չի իրականացվել»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Հավելենք, որ հեռախոսազրույցի մասին առաջինը հայտարարել էր թուրքական կողմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի