Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ զրույցի  ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Անկարան ուշադրությամբ հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին վերջ տալու նախաձեռնված գործընթացին և որ  պատրաստ է բոլոր հնարավոր աջակցությունը, ներառյալ՝ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, տևական խաղաղություն ապահովելու համար։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության համար ձեռնարկվելիք բարեխիղճ քայլերը կնպաստեն խաղաղության գործընթացին, և որ Անկարան շարունակում է անել իր բաժինը, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս սիրիական հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը, կարևոր է, որ Թուրքիան և Ռուսաստանը միասին աշխատեն, որպեսզի Սիրիան հասնի  տևական խաղաղության և կայունության՝ հիմնված իր տարածքային ամբողջականության վրա, և որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են միասին աշխատել՝ վերջ դնելու Սիրիայի միասնությունը խաթարելու, էթնիկ և կրոնական խտրականությունը հրահրելու փորձերին և ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի