Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կողմից կազմակերպված իֆթարի ընթրիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
28.03.2025 | 12:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում իֆթարի ընթրիքի (երեկոյան սննդի ընդունում ռամադան ամսին) ժամանակ հանդիպել է երկրի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հրապարակած լուսանկարներից հետևում է, որ միջոցառմանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը։
Ընթրիքին մասնակցել է նաև Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մուհամուդը, որն այցով գտնվում է Թուրքիայում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի