Թուրքիայում ձերբակալել են նաև Ստամբուլի կալանավորված քաղաքապետի փաստաբանին

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Փեհլիվանին ձերբակալել են Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հանցագործությունների հետաքննության բյուրոյի հրամանով։ Իշխանությունները հայտարարել են, թե նա մեղադրվում է «հանցավոր գործունեությունից ստացված ակտիվների լվացման» հանցագործության, ինչպես նաև «Հանցագործությունից ստացված եկամուտների լվացումը կանխելու մասին» օրենքի խախտման մեղադրանքով:

Փաստաբանի ձերբակալությունը սոցցանցերում գրառմամբ արձագանքել է նաև Իմամօղլուն։

«Այս անգամ իմ փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվեց շինծու հիմքերով: Ժողովրդավարության դեմ հեղաշրջման փորձը նրանց բավական չէ, նրանք չեն կարող հանդուրժել, որ այս հեղաշրջման զոհերը պաշտպանվեն։ Նրանք ցանկանում են իրավական հեղաշրջում ավելացնել ժողովրդավարական հեղաշրջմանը։ Անհապաղ ազատ արձակեք իմ փաստաբանին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն մարտի 19-ին ձերբակալվել էր, մի քանի օր անց՝ կալանավորվել։ Նրա ձերբակալության դեմ  Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի