Բաքվում բնակելի շենք են քանդել․ բնակիչները ներսում են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Բաքվի Յասամալի շրջանում շինարարական կազմակերպությունը սկսել է բնակելի շենքը քանդել այն ժամանակ, երբ մարդիկ ներսում են եղել։ Միջադեպի կադրերը տարածվում են սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մի քանի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է։ Բնակիչները չեն լքել իրենց տները, քանի որ համաձայն չեն ընկերության առաջարկած փոխհատուցման հետ։

Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնում են, որ տարածքում ապօրինի քանդման աշխատանքների հետ կապված ձերբակալվել են շինարարական ընկերության աշխատակիցը և էքսկավատորի վարորդը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեին կից Բաքվի ճարտարապետության և քաղաքաշինության գլխավոր վարչությունը տարածքի ստուգում է անցկացրել և պարզել, որ շենքի քանդման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան թույլտվության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի