Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է ՌԴ-ի «հինգ կամ վեց պայմանները»՝ Սև ծովում հրադադարի համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը «դիտարկում է» պայմանները, որոնց հարցում Կրեմլը պնդում է՝ Սև ծովում հրադադարի համաձայնագիրն իրականացնելու համար, գրում է CNN-ը։

«Մենք հիմա մտածում ենք դրանց ուղղությամբ։ Կան հինգ կամ վեց պայմաններ։ Մենք դիտարկում ենք բոլորը»,- ասել է Թրամփը։

Նախօրեին ավելի վաղ Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պայմանավորվել է դադարեցնել հարձակումները Սև ծովում և ապահովել անվտանգ նավագնացությունը։ Սակայն շուտով Մոսկվան հայտարարել էր, որ նավագնացության անվտանգության մասին կետն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ չեղարկվեն։

Մոսկվայի պահանջները ներառում են Ռոսսելխոզբանկի և պարարտանյութեր արտադրող ու արտահանող ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացում, Ռուսաստանի դրոշով նավերի՝ նավահանգիստներում սպասարկման սահմանափակումների վերացում, ինչպես նաև Ռուսաստան սննդամթերքի և պարարտանյութերի արտադրության համար գյուղատնտեսական տեխնիկայի և ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացում։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ զգալի առաջընթաց է գրանցվել ուկրաինական և ռուսական կողմերի հետ բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայում։

«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել երկու ճակատներում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցում։ Մենք լուրջ քննարկումների ենք տանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, դրանք լավ են ընթանում»,- հավելել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի