Կրեմլը հրապարակել է էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա չհարձակվելու համաձայնության են եկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմը հրապարակել է Ռուսաստանում և Ուկրաինայում «ռուսական և ամերիկյան կողմերի միջև համաձայնեցված օբյեկտների» ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է էներգետիկ համակարգի վրա հարձակումների ժամանակավոր մորատորիում, գրում է Meduza-ն։

Այդ ցանկում ներառվել են նավթավերամշակման ձեռնարկություններ, նավթատարներ, գազատարներ և պահեստարաններ, ներառյալ՝ պոմպակայանները, էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքներ, ներառյալ՝ էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորները և բաշխիչները, ատոմակայանները, հիդրոէլեկտրակայանները։

Հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակավոր մորատորիումը «գործելու է 30 օր՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից», և կարող է երկարաձգվել, եթե կողմերը համաձայնեն դրանում։

«Եթե կողմերից մեկը խախտի մորատորիումը, ապա մյուս կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել այն կատարելու պարտավորություններից»,- ընդգծել է Կրեմլը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու մասին համաձայնությունը գործում է մարտի 25-ից։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Ռուսաստանի հետ պայմանավորվել է անվտանգ նավարկություն ապահովելու և Սև ծովում ուժի կիրառումը բացառելու վերաբերյալ։

Կրեմլն էլ հայտարարել է, որ ծովում հրադադարը կհաստատվի Ռոսսելխոզբանկի և պարեն արտադրողների դեմ պատժամիջոցների վերացումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի