Քոչարյանի և Սարգսյանի թիմակիցները միասնակա՞ն են. «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի վաղվա նիստին

Լուրեր

27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի քառօրյա նիստերին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ես կարծում եմ՝ մենք, հետևելով Տարոն Մարգարյանի հորդորին․ չենք մասնակցի նիստերին։ Պաշտոնական հաղորդագրությունը կլինի վաղը»,- նշեց Խամոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստերում քննարկվելու է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և ՔՊ խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Տարոն Մարգարյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը համարում է շինծու ու կոչ է արել «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններին չմասնակցել նիստերին։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի քառօրյա նիստերին։

Հիշեցնենք նաև, որ Տարոն Մարգարյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի վերջինս չարաշահել է իր լիազորությունները։

Անժելա Պողոսյան