Թուրքիայի իշխանությունները կոռուպցիոն հետաքննություն են սկսել նաև Անկարայի քաղաքապետարանի նկատմամբ

Լուրեր

08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված 33 հրապարակային համերգների վերաբերյալ հետաքննություն է սկսվել հանրային ֆինանսական կորուստների մեղադրանքներով։ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբերին համերգների մասին հաղորդումներ ստանալուց հետո, գրում է Birgun-ը։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է, համերգների հետ կապված շարունակվող հետաքննությունից հետո ժամանակավոր պաշտոնանկ է արել քաղաքի մշակույթի և սոցիալական հարցերի վարչության երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

«2021-ից 2024 թվականներին անցկացված մի շարք մշակութային և գեղարվեստական ​​իրադարձություններ որոշ ժամանակ ստուգվում էին աուդիտորների կողմից: Այժմ ավարտվել է 130 համերգ ընդգրկող ծառայությունների գնումների հետաքննությունը: Որոշում է կայացվել թույլատրել հետաքննություն 33 համերգների վերաբերյալ ենթադրյալ հանրային ֆինանսական կորուստների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստուգման արդյունքում 97 համերգներում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, այդ իրադարձությունների առնչությամբ որևէ հետաքննություն չի արտոնվել: Այնուամենայնիվ, 33 համերգի համար հետաքննություն է հաստատվել՝ կապված հանրային ֆինանսական կորուստների մեղադրանքների հետ:

Հաղորդվում է, որ հետաքննության տակ գտնվող քաղաքապետարանի ինը աշխատակիցները նախատեսում են որոշումը բողոքարկել շրջանային վարչական դատարանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի