Հարավային Կովկասում անվտանգությունն ապակայունացնող գործոն կդառնա. Զախարովան` զորավարժությունների համար ԱՄՆ-ի կողմից ՀՀ ռազմական տեխնիկայի փոխադրելու մասին

Լուրեր

10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից զորավարժությունների համար Հայաստան ռազմական տեխնիկայի փոխադրման հարցին։ Նա նշել է, որ Մոսկվան անհապաղ տեղեկատվություն է խնդրել Պենտագոնի կողմից սարքավորումները Հայաստան տեղափոխելու մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ։

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցրել մեր հայ գործընկերներին։ Մեզ նախնական ասացին, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա այն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապակայունացնող գործոն»,- ասել է Զախարովան։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ «դա փորձ է լինելու՝ տարածաշրջան բերել այն առճակատման սխեմաները, որոնք մշակվել են հավաքական Արևմուտքի կողմից Եվրատլանտյան տարածաշրջանում»։ Զախարովան նաև հավելել է, որ Հարավային Կովկասի երկրների ներկայիս խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Գերմանիայի իր բազայից ռազմատեխնիկա տեղափոխել Հայաստան՝ համատեղ զորավարժությունների անցկացման համար։ Վարժանքների ավարտից հետո այն վերադարձվելու է ամերիկյան բազա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի