Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կուսակիցների ու ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորների միջև բանավեճ է սկսվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հարցով։ Պատգամավորները հարձակվել են միմյանց վրա, ծեծկռտուք է սկսվել։

ԱԶԿ-ի Քոնիայից պատգամավոր Մեհմեթ Բայքանը Սարիերի նախկին քաղաքապետ Շյուքրյու Գենչին ձերբակալելու վերաբերյալ ասել է հետևյալը. «Ձե՞զ էլ են անհանգստացնում նրա հասցեին հնչող մեղադրանքները։ Իհարկե, անմեղության սկզբունքը վեր է ամեն ինչից, բայց այլ մտավախություն չունե՞ք»։

CHP-ի պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին։ CHP խմբի փոխնախագահ Ալի Մահիր Բաշարիրը շիշ է նետել, ինչից հետո երկու խմբակցություններից անդամները շարժվել միմյանց ուղղությամբ։

Խորհրդարանի փոխնախագահ Սըրրը Սուրեյյա Օնդերը 20 րոպե ընդմիջում է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի