Քաղաքացուն «Աչքերդ չկլորցնե՛ս» հրահանգ տված կարմիր բերետավորը չի պատժվել․ ՆԳՆ-ից ասում են «անկեղծորեն զղջացել» է

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

«Աչքերդ չկլորցնես» և քաղաքացիներին այլ վիրավորական արտահատություններով դիմած կարմիր բերետավորը պատասխանատվության չի ենթարկվել։ Չնայած Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությամբ արձանագրել է նրա թույլ տված խախտումները, այնուհանդերձ, որոշել է նրան չպատժել։
Հիշեցնենք՝ Factor TV-ն 2024 թվականի դեկտեմբերի 13-ին արձանագրել էր, որ ԳՈՒՄ-ի շուկայի մոտ մսավաճառների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո կարմիր բերետավորներից մեկը, բերման ենթարկելով քաղաքացուն, անհեթեթ պահանջ էր ներկայացրել։ Մասնավորապես, ասել էր․ «Աչքերդ չկլորցնե՛ս»։

Այդ ժամանակ կիրառվել էր նաև արցունքաբեր գազ, ինչն աննախադեպ էր սոցիալական բնույթի ակցիայի ժամանակ։ Հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ն Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են իր ենթակաները բռնություն կիրառում քաղաքացիների նկատմամբ և անհեթեթ պահանջներ ներկայացնում։ Նախարարը հայտարարեց, որ միջադեպից հետո ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսվել։

Շուրջ երկու ամիս անց Factor TV-ն ՆԳՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ որոշում է կայացվել ծառայողական քննությամբ։ Գերատեսչությունից հայտեցին, որ իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողը խախտել է ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները։
«Այն է՝ ընդգրկված լինելով ծառայության, չի ցուցաբերել զսպվածություն, հարգալից վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, նրա հետ զրույցի ժամանակ խոսել է վրդովված և ոստիկանին ոչ հարիր բառապաշարով, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» կետով սահմանված ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ոստիկանության ծառայողը թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական խախտում»,- նշել են ՆԳՆ-ից, բայց շեշտել են, որ կարմիր բերետավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվել:
«Նկատի ունենալով, որ ոստիկանության նշված ծառայողը բնութագրվում է դրական, նման արարք կատարել է առաջին անգամ և անկեղծորեն զղջացել, ուստի ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել»,- նշված է պատասխանում։
Նարեկ Կիրակոսյան