Ուկրաինայի հետ օգտակար հանածոների շուրջ գործարքն անվտանգության երաշխիքներ չի պարունակում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև գործարքը, որը ներառում է «ռազմավարական օգտակար հանածոներ, էներգետիկա և պետական ձեռնարկություններ», Կիևին կտրամադրի «տնտեսական անվտանգության երաշխիքներ», Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Այս գործարքը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու՝ նախագահ Թրամփի ռազմավարության մի մասն է, և թույլ է տալիս ուկրաինացիներին վերադառնալ խաղաղ գոյության»,- ասել է Բեսենթը:

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ գործարքը չի ներառում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղիղ ռազմական երաշխիքներ, սակայն պարունակում է «չբարձրաձայնված երաշխիք», որ Միացյալ Նահանգները «զգալի ռեսուրսներ կներդնի երկրի տնտեսական ապագայում»՝ դրանով իսկ ապահովելով «տնտեսական անվտանգության երաշխիք»:

«Որքան շատ ակտիվներ ունենան ամերիկյան ընկերությունները տեղական մակարդակում, այնքան ԱՄՆ-ը շահագրգռված կլինի, որ ուկրաինական տնտեսությունը լավ զարգանա, այնքան ավելի շատ անվտանգություն է դա ստեղծում ուկրաինացի ժողովրդի համար և ավելի բարձր շահութաբերություն՝ ամերիկացի հարկատուների համար»,- պարզաբանել է նախարարը։

Փետրվարի 22-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուկրաինան մերժել է 500 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ ստեղծելու՝ ԱՄՆ-ի պահանջը, որը կկազմի Վաշինգտոնի՝ երկրի որոշ ռեսուրսների հասանելիության գործարքի մաս: Ենթադրվում է, որ հիմնադրամը պետք է փոխհատուցի ԱՄՆ-ին ռուսական ներխուժումից հետո Կիևին տրամադրված օգնության համար։

Ուկրաինական կողմը, սակայն, պնդում է, որ ամերիկյան օգնության իրական ծավալը կազմել է ավելի քան 90 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես հինգ անգամ պակաս է Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջած գումարից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի